Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Վարժություններ առողջ և գեղեցիկ ծնկներ ունենալու համար

Վարժություններ առողջ և գեղեցիկ ծնկներ ունենալու համար

Ամեն օր մենք երկար քայլում ենք, աստիճաններ բարձրանում, վազում, տարբեր ծանրություններ վերցնում: Այս բոլորն անդրադառնում են մեր ծնկների գեղեցկության վրա: LN-ն առաջարկում է մի քանի պարզ վարժություններ, որոնք կօգնեն հոգ տանել ծնկների գերազանց վիճակի մասին:

Այս վարժությունը պետք է ոտքի վրա կանգնած կատարել: Ոտքերն իրար մոտ դրեք, մի փոքր առաջ կռացեք, ձեռքերը հենեք ծնկներին: Այդ դիրքում մնալով' ծնկները պտտեք սկզբում աջ, հետո ձախ ուղղություններով: Յուրաքանչյուր կողմ պտտեք 15-20 անգամ: Հետո ոտքերը լայն բացեք, հեռացրեք իրարից և նույնը կրկնեք այս դիրքում:

Նորից կանգնած դիրքում է վարժությունը: Կանգնեք' բարձրանալով մեկ ոտքի թաթի վրա: Հավասարակշռությունը չկորցնելու համար բռնվեք որևէ տեղից: Յուրաքանչյուր ոտքով 20-25 բարձրացում կատարեք:

Որևէ հենման կետի մոտ կանգնեք: Բարձրացրեք մեկ ոտքն այնպես, որ ուղիղ անկյուն ստացվի: Ծալեք և բացեք ծնկի հատվածում 15-20 անգամ: Կրկնեք յուրաքանչյուր ոտքով: Կարող եք ուղղությունները փոխել: Փորձեք կատարել վարժությունը նաև թաթերի վրա կանգնած:

Կանգնեք պատի մոտ և ձախ ձեռքով հենվեք պատին: Աջ ձեռքով օգնեք աջ ոտքն ուղղել և բարձրացնել դեպի Ձեզ: Ամենաբարձր դիրքում պահեք 15 վայրկյան: Կրկնեք վարժությունը մյուս ոտքով և ձեռքով:

Այսպիսի ձգումներն ու վարժությունները ծնկներին կվերադարձնեն ակտիվ շարժունակությունը: Նաև ֆիզիկական ակտիվությունը կլավացնի արյան շրջանառությունը, և ծնկները հիանալի տեսք կունենան:

Իհարկե միայն վարժություններով իդեալական արդյունքի չես հասնի: Ծնկներին պետք է հետևել նաև տարբեր քսուքներով, լոսյոններով, սպիտակեցնող դիմակներով և այլն: Ճիշտ սնունդը ևս կամրացնի ոսկորներն ու առողջություն կպարգևի Ձեր ծնկներին:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ