Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Արևայրուք կարելի է ընդունել մինչև առավոտյան ժամը 11:00-ը և 17:00-ից հետո

Արևայրուք կարելի է ընդունել մինչև առավոտյան ժամը 11:00-ը և 17:00-ից հետո

«Արմենիա» hանրապետական բժշկական կենտրոնի մաշկավեներոլոգ Կարեն Վարդանյանը խորհուրդ է տալիս բնության գրկում հանգստանալու գնալիս անպայման վերցնել առաջին օգնության համար նախատեսված պայուսակը։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ երբ վնասվում է մարդու մաշկը, այն կարող է վարակների տարածման պատճառ դառնալ, ինչից խուսափելու համար բժիշկը հորդորեց մշակել բոլոր վնասվածքները:

«Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար պետք է ունենալ մի քանի արևապաշտպան քսուքներ: Ցանկալի է արևայրուք ընդունել առավոտյան մինչև ժամը 11-ը և երեկոյան 17-ից հետո: Երեխաներին արևայրուք, ընդհանրապես, խորհուրդ չի տրվում: Նաև մի մոռացեք, որ ջրի մեջ ևս կարելի է արևայրուք ստանալ, քանի որ ջուրն ունի օպտիկական ֆունցկիա»,-ասաց նա:

Բժիշկը նշեց, որ ծովափ գնալուց և լողալուց հետո պարտադիր պետք է լոգանք ընդունել, որպեսզի մաշկը մաքրվի ավելորդ մանրէներից և խորհուրդ տվեց.«Եթե դուք գնացել եք հյուրանոց, ապա անպայման ձեզ հետ տարեք մաքուր սպիտակեղեն»:

Ասուլիսին ներկա հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը նշեց, թե շատ սխալ է, երբ մարդ տարվա մեջ, ընդամենը, մեկ անգամ է հանգստանում, հավելելով, որ հանգստյան օրերը պետք է ճիշտ բաշխել տարվա ընթացքում:

«Մեկ ամիսը բավական երկար ժամանակ է աշխատանքային վիճակից դուրս գալու համար: Այդ պատճառով վերջին մեկ շաբաթը ցանկալի է վերադառնալ բնականոն կյանքին և անցկացնել տանը, որպեսզի մտնել բնականոն կյանքի հունի մեջ: Խորհուրդ չի տրվում արձակուրդ վերցնել՝ չարված գործերը ավարտելու համար»,- ասաց հոգեբանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ