Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնամարզություն և սպորտ

Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար. tert.am

Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար. tert.am

Վազքն իդեալական միջոց է հրաշալի տեսք ունենալու համար, որն, ի դեպ, նաև անվճար է։ Վազքով զբաղվելը հատուկ սարքավորումներ և հատուկ վայր չի պահանջում։ Դրանով կարելի է զբաղվել գրեթե ամբողջ տարին։

 

Այն օգտակար է շատ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Վազքն, ինքնին, դեղամիջոց չէ, սակայն այն ծանրաբեռնվածությունը, որը վազքի ժամանակ կրում է մարդու նյարդային և սրտանոթային համակարգն, ամրապնդում է առողջությունը և դրական ազդում օրգանիզմի վրա։

Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար

Վազքը մարզում է սրտամկանը։ Դա նշանակում է, որ սիրտն ավելի ուժեղ և դիմացկուն է դառնում։

 

Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար

 

Վազքն ավելացնում է արյան թթվածնային տարողությունը։ Մարզվող սիրտն ավելի շատ թթվածին է շրջանառում, քան՝ չմարզվողը։ Ակտիվանում է արյան շրջանառությունը, հետևաբար՝ նաև՝ նյութափոխանակությունը։

 

Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար

 

Վազքը գերազանց միջոց է նյարդային լարվածության դեմ պայքարելու համար։

 

Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար

 

Երկարատև ծանրաբեռնվածության արդյունքում արյան մեջ արտանետվում է էնդորֆին հորմոնը։ Այս հորմոնը կոչում են նաև «երջանկության հորմոն»։ Երբ արյան մեջ էնդորֆինի քանակն ավելանում է՝ բարձրանում է տրամադրությունը, իսկ ընկճախտն անհետանում է։

 

Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար

 

Վազքը բարձրացնում է մտավոր ունակությունները։ Արյան ակտիվ շրջանառության և թթվածնի մեծ քանակության ներհոսքի արդյունքում մարդու կենտրոնական նյարդային համակարգն ակտիվանում է։

 

Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար

 

Վազքով պարբերաբար զբաղվելն ամրացնում է դիմադրողականությունը՝ արյան մեջ կարմիր գնդիկների և հեմոգլոբինի աճով պայմանավորված։ Վազքով զբաղվելու ժամանակ արյան մեջ իջնում է խոլեսթերինի քանակը, պակասում է սովի զգացողությունը և բարելավվում է աղիների աշխատանքը, ինչն էլ հանգեցնում է մարմնի քաշի կայունացմանը։

 

Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար

 

Հին հույներն ասացվածք ունեին. «Եթե ցանկանում ես ուժեղ լինել՝ զբաղվի՛ր վազքով,  ցանկանում ես գեղեցիկ լինել՝ զբաղվի՛ր վազքով,  ցանկանում ես խելացի լինել՝ զբաղվի՛ր վազքով»։

 

Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. polezner.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ