Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնամարզություն և սպորտ

12 մարզական վարժություններ, որոնց գոյությանը դժվար է հավատալ. 1in.am

12 մարզական վարժություններ, որոնց գոյությանը դժվար է հավատալ. 1in.am

Վերջին տարիներին ավելի ու ավելի են ավելացել տարօրինակ վարժությունների միջոցով կազմվածքը վերականգնելու փորձերը այս 12 եղանակներով: Պատրաստվեք, դրանցից որոշները ձեզ հաստատ կզարմացնեն, գրում է bigpicture.ru-ն:

 

1. Պարիր, ինչպես թագուհի

 

Այդ վարժությունները ճշգրտությամբ կրկնում են Բեյոնսեի համերգները:

 

2. Յոգա ջրի վրա

 

Նախ հարկավոր է սովորել սերֆինգի տախտակի վրա ծովում կամ օվկիանոսում, ապա որոնել նիրվանա ու հավասարակաշռության հասնել ջրի վրա: Միայն պատկերացրեք՝ շուրջբոլորը ջուր է, իսկ դուք մեդիտացիա եք անում խաղաղության մեջ: Ասում են՝ շատ հանգստացնող է:

 

3. Ջրային հեծանիվ

 

Կարելի է փորձել օգտվել այս փոխադրամիջոցից, եթե ջրային յոգայի գաղափարը ձեզ դուր չեկավ:

 

4. Ռազմական մարզումներ

 

Սա ձեզ համար ֆիթնես չէ աշխատանքից հետո, դա մի ամբողջ ճամբար է՝ Home Boot Camp-ը, որտեղ ոչ մի կերպ հնարավոր չի թուլանալ: Ինտենսիվ մարզումները համադրվում են ասկետիկ ապրելակերպի ու համարյա զինվորական առօրյայի հետ:

 

5. SoulCycle

 

Ամերիկյան ֆիթնես ծրագրի դասական է՝ մեծ սրահ ու բազմաթիվ հեծանիվներ: Մարզչի նպատակը որքան հնարավոր է արագ ձեզ տեսքի բերելն է, մնացածը կարևոր չէ:

 

6. Կրոսֆիտ

 

Ըստ այս մարզաձևի հիմնադրի՝ այն ոչ թե ֆիզիկական վարժությունների հավաքածու է, այլ մի ամբողջ փիլիսոփայություն: Ծրագիրը ներառում է տարբեր վարժություններ բոլոր մկանների համար:

 

7. Ակվասպիննինգ

 

Հին բարի հեծանիվ, որի վարելու դժվարությունը նաև սառը ջրում վարելն է: Դա նյարդերից թույլ մարդկանց համար չէ:

 

8. Ոստյունապարան

 

Պարանով թռչկոտելը հիանալի սրտամարզանք է:

 

9. Ripsurfer X

 

Հատուկ սարքը կատարում է ալիքների իմիտացիա, և հատուկ վարժությունների կատարման ժամանակ դուք պետք է հնարավորինս լարվեք հավասարակշռությունը չկորցնելու համար:

 

10. Յոգային այլընտրանք

 

Candlelight Flow-ն թուլացնող ու խաղաղեցնող վարժություններ են չափազանց էմոցիոնալների համար:

 

11. Pure Barre

 

Ինտենսիվ մարզումները միավորում են բալետի, յոգայի, պիլատեսի ու կարդիոյի տարրեր:

 

12. Հակագրավիտացիոն յոգա

 

Յոգայում այս նորամուծությունը մարմինը օդում դարձնում է նրբագեղ, իսկ ձեզ՝ հանգիստ ու խաղաղ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ