Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնամարզություն և սպորտ

Արագ ես ընթանում...երկարացնում ես կյանքիդ տևողությունը. պարզել են գիտնական-մանկաբույժները

Արագ ես ընթանում...երկարացնում ես կյանքիդ տևողությունը. պարզել են գիտնական-մանկաբույժները

Հեծանիվով արագ ընթանալը երկարացնում է կյանքի տևողությունը: Նման եզրահանգման են եկել մանկաբույժները, ովքեր 18 տարի շարունակ ուսումնասիրել են 21-90 տարեկան 5106 կնոջ և տղամարդու: Ուսումնասիրողները եկել են եզրակացության, որ «երկաթե ձիով» ընթանալն առողջության վրա դրական ազդեցություն է ունենում այն դեպքում, երբ բավականին արագ են վարում, ինչի արդյունքում հեծանվորդի զարկերակը սկսում է արագ աշխատել: «Հեծանիվով երկու ժամ ընթանալը որևէ օգուտ չի ունենում, եթե քշում են դանդաղ` հիանալով բնապատկերով»,- ասել է ուսումնասիրողներից մեկը:

 

Ըստ մասնագետների, տղամարդիկ ավելի հեշտ են հասնում դրական ազդեցության, քան կանայք: Նրանց խոսքով, հնարավոր է դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կանայք, այսպես թե այնպես, ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, այդ իսկ պատճառով նրանք այնքան էլ ջանքեր չեն գործադրում իրենց կյանքի տևողությունն ավելի երկարացնելու համար:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ