Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները:

Չնայած մաշկի գունափոխումը ոչ մի կերպ չի ազդում մեր առողջության վրա, այնուամենայնիվ, այն տհաճ տեսք է հաղորդում ձեռքերին և ոտքերին:

Բարեբախտաբար, կան բնական միջոցներ, որոնք պայքարում են այս խնդրի դեմ:

Սոդա

Սոդան մաշկի գույնը բացացնելու հատկանիշներ ունի: Այն պարունակում է էքսֆոլիանտ, որն օգնում է ազատվել մաշկի մեռած բջիջներից և բացացնել մաշկի գույնը:

Սոդան խառնեք սովորական ջրով այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: Ստացված զանգվածը նուրբ մերսող շարժումներով քսեք արմունկներին և ծնկներին, թողեք մնա 5 րոպե: Երբ ժամանակն անցնի, կրկին մերսեք մաշկը, ապա լվացեք սովորական ջրով: Շաբաթական 2-3 անգամ կրկնեք այս գործողությունը:

Վարսակի փաթիլներ

Վարսակի փաթիլները բնական էքսֆոլիանտ են, որոնք օգնում են մաքրել և փափկեցնել մաշկը: Վարսակը հեշտությամբ բացացնում  է մաշկի գույնը, փափկեցնում մաշկը: 2 ճ/գ վարսակի փաթիլները խառնեք 2 թ/գ թթվասերով կամ կաթով: Ստացված խյուսը մերսող շարժումներով քսեք արմունկների և ծնկների մաշկին, թողեք մնա  մի քանի րոպե: Ապա կրկին մերսեք մաշկը 10 րոպե շարունակ և լվացեք սառը ջրով:

Կիտրոն

Կիտրոնի հյութը հրաշալի կերպով բացացնում է մաշկի գույնը:  Արմունկներն ու ծնկները լվացեք, վրան կես կիտրոնի հյութ քսեք, մերսեք  մաշկը 10 րոպե շարունակ, մինչև մաշկը չորանա: Գործողությունը կատարեք ամեն օր:

Սկզբնաղբյուր. verjin.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ