Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ինչպես ազատվել կոշտուկներից

Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին:

Այսպես.

  1. Կոշտուկային շերտերը ոտնաթաթի արտաքին կողմից մատնացույց են անում ողնաշարի հիվանդության հավանականությունը:
  2. Կրունկների շուրջ պայտանման կոշտուկը հոդերի վիճակի վատթարացում է հուշում:
  3. Մատների բարձիկների տակ առաջացող կոշտուկներն աղիքների խնդիրներ են նշանակում:
  4. Աջ ճկույթի տակ կոշտուկը լյարդի խնդիր է մատնանշում:
  5. Ձախ ճկույթի տակ առաջացած կոշտուկը՝ սրտի աշխատանքում փոփոխություն է հուշում:
  6. Չոր, սակայն բորբոքված մաշկը մեծ մատի տակ նշանակում է՝ A և B խմբերի վիտամինների անբավարարություն, նյարդային գերլարվածություն ու օրգանիզմի էներգետիկ հյուծում:
  7. Բութ մատների վերին ֆալանգի շուրջ կոշտացած մաշկը վահանագեղձի խնդիրներ է նշանակում:
  8. Իսկ ամբողջ ոտնաթաթի տակ հավասարաչափ կոշտացած մաշկը նյութափոխանակության խանգարում է նշանակում՝:


Ոտնաթաթի կոշտուկներից կարելի է ազատվել դեղատնային միջոցերով, հնարավոր է ազատվել նաև տնային պայմաններում` որոշ ժամանակ տրամադրելով ոտքերի խնամքին:

Անհարմար կրունկն ու ավելորդ քաշը, սխալ ընտրված կոշիկը, ողնաշարի ոչ ճիշտ դիրքն այն պատճառներն են, որոնց հետևանքով առաջանում են կոշտուկներ: Ու, բնականաբար, որքան շուտ սկսեք ոտքերի խնամքը, այնքան արագ կազատվեք դրանցից: Հին կոշտուկները դժվար են վերանում:

1.  Սխտոր (կամ սոխ)

Սխտորը փափկացնում է մաշկը, սպանում մանրէներն ու սնկերը: Սխտորը հակասեպտիկ նյութ է պարունակում: Կոշտուկները վերացնելու համար անհրաժեշտ է սխտորի 3-4 պճեղ ճզմել, ավելացնել 1 ճաշի գդալ ձիթայուղ ու քսել կոշտուկին, ցանկալի է գիշերը: Դա պետք է կրկնել 7-10 օր: Հում սխտորի հյութով պետք է տրորել կոշտուկը, ապա փաթաթել: 10 օր նման միջոցառումից հետո անգամ չոր ու հին կոշտուկը հեռացնելը հեշտանում է: Կոշտ մաշկը նրբանում է :

2.  Տոմատով թրջոց

Լոլիկի խյուսը նույնպես նպաստում է ոտքերի մաշկը փափկացնելուն, ու աստիճանաբար այս միջոցով կարելի է նաև կոշտուկներից ազատվել: Դրա համար պետք է ճզմած լոլիկը դնել կտորի վրա, ապա՝ կոշտուկին ու թաղանթով փաթաթել: Վրայից կարելի է նաև տաք թրջոց դնել, սակայն առանց դրա էլ այս միջոցը լավ արդյունք է տալիս: Մեկ ժամից ոտքերը պետք է լվանալ ու չեչաքարով մշակել:

3.  Քացախ

Բամբայա խծուծը թաթախել քացախի մեջ ու դնել կոշտուկի վրա, ապա վրայից կպչուն ժապավենով ամրացնել այն: 3 ժամից կարելի է նույնը կրկնել: Քացախն ախտազերծում է ոտքի մաշկը, հակասնկային ազդեցություն ունի և օգնում է  կոշտուկն արագ հեռացնելուն: Եթե այն բավականին հաստ է, ապա քացախը 2 օրում կօգնի ազատվել դրանից:

4.  Կիտրոն+ասպիրին

6 հաբ ասպիրինը տրորել մեծ քնակությամբ կիտրոնահյութի մեջ , ապա այդ խառնուրդից մի փոքր քսել խնդրահարույց հատվածին, փաթաթել թաղանթով կամ սովորական պոլիէթիլենով, իսկ վրայից տաք թրջոց դնել (տաք ջրի մեջ թաթախված թանզիֆ կամ կտոր): 15 րոպեն բավարար է կոշտուկը փափկացնելու համար, դրանից հետո չեչաքարով հեշտությամբ կարելի է հեռացնել այն: Ոչ մեծ կոշտուկները հնարավոր է մեկանգամյա նման միջոցառման արդյունքում հեռացնել:

Ավելի մեծ կոշտուկի համար նույնը պետք է կրկնել մի քանի անգամ: Ի դեպ, հնարավորության դեպքում, կարելի է ամեն օր նման միջոցառում կատարել, մինչև կոշտուկից վերջնականապես ազատվեք:

5.  Գերչակի յուղ

Կոշտուկից կամ կոշտացած ոտնամաշկից կարելի է ազատվել գերչակի յուղի օգնությամբ` առավոտյան ու երեկոյան քսելով: Դրանք ընդամենը 2 շաբաթից կանհետանան: Գերչակի յուղն, ընդհանրապես, հրաշալի կանխարգելիչ միջոց է, որի օգնությամբ կարելի է կոշտուկների առաջացումը կանխել:

6.  Երիցուկ

Կոշտ մաշկը փափկացնելու, ոտքերը հանգստացնելու ու վնասված մասերի ցավն անցկացնելու համար խորհուրդ է տրվում բուժիչ խոտով ոտքերի լոգանք անել:

4.  Մեկ ճաշի գդալ երիցուկի հումքի վրա 1 լ եռման ջուր լցնել ու թրմել: 30 րոպեով ոտքերն իջեցնել այդ թուրմի մեջ, որի արդյունքում ոտքերի մաշկը նկատելիորեն նրբանում է:

Եթե, հաղթահարելով ծուլությունը, նման լոգանքներ կազմակերպվեն ամեն օր, ապա կարելի է ընդհանրապես մոռանալ կոշտուկների մասին:

Ընդհանրապես, հարմարավետ կոշիկն ու ոտքերի ժամանակին խնամքը կօգնեն կանխելու այդ խնդիրը: Կօգնի նաև օրվա վերջում ոտքերը լվանալուց հետո քսուկապատումը: Նույն նպատակի համար կարելի է սովորական կարագ օգտագործել: Դրա համար ոտքերին պետք է մերսելով կարագ քսել, իսկ ներծծվելուց հետո կիսագուլպաներ հագնել: 2 շաբաթ նման միջոցառումից հետո ոտքերի մաշկը թավշանման փափուկ է դառնում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ