Մարմնի խնամք
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու:
Սնկային հիվանդությունը ծանր ընթացք է ստանում ցածր իմունիտետ ունեցող մարդկանց կամ տարեցների մոտ: Սնկային հիվանդություններից, թերևս, ամենատհաճը եղունգների սունկն է:
Բանն այն է, որ տվյալ հիվանդությունը բուժվում է դժվար, առողջացումը բավական դանդաղ է ընթանում, իսկ դրանից հետո կրկին հիվանդանալու վտանգը չի նվազում:
Ստորև ներկայացվում են մի քանի միջոցներ, որոնք գուցե օգնեն:
Դեղատոմս 1. Քացախ վերցնել (բայց ոչ խտանյութ` էսենցիա) ու դրա հիման վրա թույլ լուծույթ ստանալ. 1 ճ. գդալը լուծել 1 բաժակ ջրի մեջ: Եթե ոտնաթաթի մաշկը կոշտացած է, ապա կարելի է մի քիչ ավելի թունդ լուծույթ պատրաստել:
Գործողությունը սկսելուց առաջ պետք է տաք ջրի մեջ ոտնաթաթերի մաշկը փափկացնել, ապա փորձել շերտատված ու մեռած մաշկը հեռացնել: Իսկ նախապես պատրաստած լուծույթով շփել մատների արանքները: Նման գործողություն պետք է կատարել օրըմեջ, 2 շաբաթ (7 միջոցառում):
Դեղատոմս 2. Այս դեղատոմսով բուժման կուրսը 20 օր է: Դրա համար պետք է ամեն առավոտ ու երեկո սնկով ախտահարված եղունգների վրա յոդ քսել (մեկական կաթիլ): Այն պետք է 5%-անոց լինի: Իսկ եթե տեսքից եղունգն ախտահարված չէ, ապա կարելի է նույնը կրկնել կանխարգելման նկատառումով, սակայն ավելի ուշ-ուշ: Եթե տվյալ եղանակով բուժման ընթացքում եղունգների հատվածում ցավ առաջանա, ապա մտահոգվելու կարիք չկա. դա նշանակում է, որ այն վերականգնվում է: Եթե այդ ախտանշաններն անտանելի են դառնում, ապա կուրսի ընդմիջումները մեծացրեք: Նշենք, որ այդ ախտանշաններն ուժգին չեն, դրա համար մի անհանգստացեք:
Եղունգների սունկը բավականին կենսունակ վարակ է ու բուժումից հետո կարող է կրկնվել, բացի այդ, այն հեշտ է փոխանցվում տան մյուս անդամներին, որոնք նույն կոշիկն են հագնում, նույն սրբիչից օգտվում: Եղունգների սնկային հիվանդությամբ հնարավոր է վարակվել հասարակական վարերում` լողավազանում, բաղնիքում, մարզասրահում և այլն:
Պետք է հիշել, որ բացի այն, որ եղունգները վարակող սնկերն անսովոր կենսունակ են, նաև շատ արագ է իր մեջ իր դեմ գործածվող նյութերի հանդեպ անընկալունակություն զարգացնում: Այսինքն, եթե սնկային հիվանդությունը լիարժեք չի բուժվել, ապա, ասենք` հին կոշիկը հագնելով, հնարավոր է, որ կրկնավարակում կատարվի: Սակայն այդ դեպքում էլ նախկինում գործածված միջոցը դժվար թե բուժի նորահայտ հիվանդությունը: Պետք է ամեն անգամ նոր միջոցներ գտնել ու փորձել դրանցով պայքարել այդ տհաճ գլխացավանքի դեմ:
26.02.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
