Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու և խնամելու մասին, որպեսզի դրանք փոփոխության չենթարկվեն: Գրում է Elle.ru-ն:

Արտաքին ազդեցություն

Պետք է նշել, որ լիպոսակցիայից բացի բնության մեջ առկա չէ մեկ այլ բնական միջոց, որին հետևելով կարելի է նիհարել միայն կոնքերի և որովայնի շրջանում: Պետք է նշել, որ նիհարելու ընթացքում կրծքի չափսը ևս փոփոխության է ենթարկվում և փոքրանում: Ուստի նիհարելու ընթացքում հարկավոր է այնպես անել, որպեսզի կուրծքը չկախվի և չկորցնի իր առաձգականությունը: Ի տարբերություն այլ օրգանների` կանանց կրծքերը պաշտպանում են ոչ թե ոսկրերն ու մկանները, այլ միայն ճարպի, հանգույցների և մաշկի բարակ շերտը: Նիհարելու ընթացքում չափազանց կարևոր է օգտվել դեկոլտեի հատվածի տոնուսի պահպանման համար նախատեսված խնամքի միջոցներից:

Ճիշտ ընտրություն

Կրծքի խնամքի համար նախատեսված միջոցները հարկավոր է քսել առավոտյան և երեկոյան ամբողջ կրծքի հատվածով` ընդհուպ մինչև պարանոցը (մաշկն այս հատվածում չոր է, ուստի անհրաժեշտ է քսուկները խնայողաբար չօգտագործել): Թեև առայսօր հրաշագործ որևէ խնամքի միջոց չի ստեղծվել, սակայն վերջնական արդյունքը պայմանավորված է միջոցների ակտիվությունից: Կրծքի թուլությունը, չորությունը և պիգմենտացիան գոնե որոշակիորեն շտկելու համար անհրաժեշտ է լիֆթինգ ազդեցությամբ քսուկներ օգտագործել: Դեկոլտեի խնամքի համար լավ այլընտրանք են  նաև դեմքի և պարանոցի համար նախատեսված ձգող քսուկները:

Սպորտային մոտեցում

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անմիջական անդրադառնում է կրծքի վրա: Օրինակ, ճիշտ ներքնազգեստ չընտրելու դեպքում, կրծքագեղձերը մշտապես շարժման մեջ գտնվելով` կսկսեն թուլանալ և կախվել: Ուստի անհրաժեշտ է մարզվելու ընթացքում հատուկ տոպեր կրել, որոնք լավ և հարմարավետ կպահպանեն կուրծքը:

Ամառային խնամք

Անհրաժեշտ է նշել, որ կուրծքն ամռան ընթացքում ոչ պակաս խնամքի կարիք ունի: Ֆրանսիացի կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ամռան ընթացքում կրծքի խնամքին նույնքան ուշադրություն դարձնել, որքան` դեմքի: Այսինքն, անհրաժեշտ է ինչպես դեմքը, կուրծքը նույնպես մաքրել կաթով և տոնիկով, նուրբ փիլինգ քսել, շիճուկ և ձգող քսուկ օգտագործել: Քանի որ ֆրանսուհիները բնության կողմից առանձնապես մեծ կրծքերով օժտված չեն, ապա հարկավոր է անպայման հետևել նրանց խորհուրդներին:

Մերսում

Կրծքի մերսման համար բազում մեթոդներ գոյություն ունեն: Դրանք հիմնականում ուղղված են արյան շրջանառության բարելավմանը, դրենաժին և մաշկի ամրապնդմանը: Սակայն առավել ցանկալի է մերսումն իրականացնել ցնցուղի տակ գտնվելով և քսուկ օգտագործելու ընթացքում: Նիհարելու ընթացքում կրծքի պահպանման համար առկա են որոշ ընդհանուր կանոններ: Առաջին հերթին, անհրաժեշտ է, որպեսզի շարժումներն ուղղված լինեն դեպի վերև: Այնուհետև հարկավոր է, որպեսզի շարժումները ներառեն ամբողջ դեկոլտեի հատվածը: Մերսում կատարելիս հարկավոր է քսուկներ օգտագործել: Լավ արդյունք են ապահովում ջրային մերսումները` հատկապես սառը ցնցուղի ներքո, որոնք արդյունքում բարձրացնում են տոնուսը և ձգում կուրծքը, իսկ տաք ջրի դեպքում ընդհակառակը` կուրծքը թուլանում է:

Վիրահատության ենթարկվելու դեպքում

Կրծքի պլաստիկ վիրահատության ենթարկված կանայք նիհարելու դեպքում կրծքի չափը պահպանելու համար անհանգստանալու կարիք չունեն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ