Մարմնի խնամք
Ինչու՞ են մեջքին բշտիկներ առաջանում և ինչպես պայքարել դրանց դեմ. 168.am
Ակնեն բավականին տարածված խնդիր է, որն ուղեկցվում է վերնամաշկի բորբոքմամբ։ Ախտաբանական գործընթացում ներգրավվում են նաև մազերի ֆոլիկուլներն ու ճարպագեղձերը։ Fabiosa.com-ը ներկայացրել է ակնեի ամենատարածված պատճառներն ու դրանից ազատվելու տարբերակներ։
Հորմոնալ խանգարումներ։ Հորմոնալ խախտումներն են մեջքին բշտիկների առաջացման ամենատարածված պատճառը։ Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ այս խնդիրն առավել հաճախ է հանդիպում դեռահասների, ինչպես նաև դաշտանի և հղիության ընթացքում գտնվող կանանց շրջանում։ Տեստոստերոնը հիմնական հորմոններից է, որը բշտիկների առաջացման պատճառ է դառնում։
Կոսմետիկ միջոցներ։ Սրանց շարքին կարելի է դասել տոնային և արևապաշտպան նրբաքսուկները, դիմափոշիները, կոնդիցիոներները, յուղերը և այլ միջոցներ։ Բոլոր կոսմետիկ միջոցները, որոնք լանոլին և պարաֆին են պարունակում, կարող են ակնեի առաջացման պատճառ դառնալ։
Կիպ հագուստ։ Շատ կիպ, սեղմող հագուստ կրելը (հատկապես մարզվելու ընթացքում, երբ մեծ քանակով քրտինք է արտադրվում) խոչընդոտում է մաշկային ճարպի նորմալ արտազատմանը։ Բարենպաստ պայմաններ են ստեղծվում ծակոտիների փակման և մազերի ֆոլիկուլների բորբոքման համար։
Դեղեր։ Դեղերը, որոնք պարունակում են յոդ, բրոմ, քլոր, ֆտոր, կարող են բշտիկների առաջացման պատճառ դառնալ։
Գենետիկ նախատրամադրվածություն։ Եթե մհարազատները մանուկ հասակից նման խնդիր են ունեցել, մեծ է հավանականությունը, որ այն կանհանգստացնի նաև ձեզ։
Սթրես։ Սթրեսը հանգեցնում է հորմոնալ անհավասարակշռության։ Խոսքն այն հորմոնների մասին է, որոնք արտադրվում են մակերիկամների կողմից։ Սա մեծապես նպաստում է բշտիկների առաջացմանը։
Ինչպես ազատվել բշտիկներից
- Լոգանք ընդունելիս լավ լվացեք մեջքը։ Փորձեք մաշկը շերտազատող սկրաբ օգտագործել՝ կեղտը, ճարպը, մեռած բջիջները մաշկից հեռացնելու համար։
- Ազատ հագուստ կրեք։ Մաշկին շնչելու հնարավորություն տվեք։
- Հորմոնալ դեղեր ընդունեք միայն բժշկի նշանակմամբ։
- Օգտագործեք նվազագույն քանակով յուղ պարունակող կոսմետիկ միջոցներ։
- Ճիշտ սնվեք։ Անառողջ սնունդը ևս կարող է ակնեի պատճառ դառնալ։ Ակնեի առաջացմանը նպաստում է բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքի օգտագործումը՝ քաղցրավենիք, արագ սնունդ, կարտոֆիլ, սպիտակ հաց։ Սննդակարգում ներառեք բանջարեղեն, մրգեր, հատիկավորներ, լոբազգիներ, մեծ քանակով սպիտակուցներ պարունակող մթերք։
Եթե կարճ ժամանակահատվածում չի հաջողվում ազատվել այս խնդրից, դիմեք մաշկաբանի օգնությանը։
09.11.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
