Մարմնի խնամք
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am
Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում։
1. Կերակրի սոդա և եգիպտացորենի օսլա։ Սոդան հականեխիչ հատկություններ ունի և օգնում է ազատվել թևատակերի տհաճ հոտից։ Այս դեպքում խորհուրդ է տրվում այն խառնել եգիպտացորենի օսլայի և եթերային յուղերի հետ։
Բաղադրիչներ.
- 100 գրամ կես բաժակ կերակրի սոդա,
- 100 գրամ կես բաժակ եգիպտացորենի օսլա,
- 4 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 60 գրամ,
- 1 պարկուճ վիտամին E,
- 10 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ,
- 10 կաթիլ անանուխի եթերային յուղ։
Պատրաստման եղանակը. սոդան խառնեք եգիպտացորենի օսլայի և կոկոսի յուղի հետ։ Երբ նրբաքսուկային զանգված ստանաք, ավելացրեք մեկ պարկուճ վիտամին E և եթերային յուղեր։ Մերսող շարժումներով քսեք թևատակերին։
2. Կոկոսի յուղ և ալոէ վերա։ Երկու բաղադրիչներն էլ հակաբակտերիալ հատկություններ ունեն, ինչի շնորհիվ օգնում են ազատվել տհաճ հոտից։ Բացի այդ, դրանք մաշկն ապահովում են անհրաժեշտ նյութերով և նպաստում են վնասվածքների ապաքինմանը։
Բաղադրիչներ.
- կես բաժակ ալոէ վերայի գել՝ 120 գրամ,
- 2 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 30 գրամ։
Պատրաստման եղանակը. երկու բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք և քսեք թևատակերին։ Օրվա ընթացքում կրկնեք երկու անգամ։
3. Կերակրի սոդա և կիտրոն։ Այս համադրությունը ո՛չ միայն կօգնի ազատվել տհաճ հոտից, այլև մահացած բջիջներից, որոնք մեծ քանակով հավաքվում են թևատակերի հատվածում։ Արդյունքում՝ այս հատվածում մաշկի գույնը մգանում է։
Բաղադրիչներ.
- 2 ճաշի գդալ կերակրի սոդա՝ 10 գրամ,
- կես կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը. խառնեք կերակրի սոդան և կիտրոնի հյութը և քսեք մաշկին նուրբ, մերսող շարժումներով։ Թողեք 15 րոպե, լվացեք ջրով։
4. Խնձորի քացախ և կիտրոն։ Խնձորի քացախը բնական թթուներ է պարունակում, որոնք կօգնեն հավասարակշռել մաշկի pH-ը և ազատվել տհաճ հոտից։
Բաղադրիչներ.
- ¼ բաժակ խնձորի քացախ՝ 62 մլ,
- ¼ բաժակ կիտրոնի հյութ՝ 62 մլ,
- ¼ բաժակ ջուր՝ 62 մլ։
Պատրաստման եղանակը. խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք թևատակերին։
5. Թեյի ծառի եթերային յուղ։ Այս եթերային յուղը հակաբակտերիալ հատկություն ունի, ինչի արդյունքում դառնում է այլընտրանքային միջոց՝ տհաճ հոտից ազատվելու համար։
Բաղադրիչներ.
- 20 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ,
- 1 ճաշի գդալ ջուր՝ 10 մլ։
Պատրաստման եղանակը. խառնեք բոլոր բաղադրիչները, բամբակի օգնությամբ քսեք թևակատերին։ Օրվա ընթացքում կրկնեք 2-3 անգամ։
13.10.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
