Մարմնի խնամք
10 խորամանկություն, որոնք կօգնեն փափկեցնել ոտքերի կոշտ հատվածները. 168.am
Steptohealth.ru-ն գրում է, որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտնաթաթերի մաշկը հաճախ է կոշտանում և տգեղ տեսք ստանում։ Այդպիսի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է խնամել ոտքերը։ Այս գործում օգնության կհասնեն ո՛չ միայն քիմիական, այլև տան պայմաններում պատրաստված բնական միջոցները։
1. Քար և լոգանք։ Եթե ցանկանում եք հարթ ու փափուկ մաշկ ունենալ, խորհուրդ է տրվում քնելուց առաջ ոտքերը դնել տաք ջրի մեջ, թողնել 15-20 րոպե։ Զգուշությամբ մաքրեք ոտքերը հատուկ քարի օգնությամբ, ինչը կօգնի ազատվել մաշկի մահացած հատվածներից։ Լավ չորացրեք ոտքերը, խոնավացնող քսուք քսեք և գուլպա հագեք։
2. Բուսական յուղեր։ Ոտնաթաթերի մաշկը հաճախ տուժում է ոչ բավարար խոնավեցման և չորության հետևանքով։ Բուսական յուղերն արդյունավետ միջոց են, որոնք կօգնեն խոնավացնել մաշկը, կանխարգելել դրա չորացումը։ Այդ նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել կոկոսի և ձիթապտղի յուղ։ Քնելուց առաջ յուղը քսեք մաշկին, բամբակե գուլպա հագեք։
3. Վազելին և կիտրոնի հյութ։ Այս երկու բաղադրիչները կօգնեն փափկացնել չորացած մաշկը։ Ոտքերը 15-20 րոպեով դրեք տաք ջրի մեջ։ Չորացրեք ոտքերը, չոր հատվածներին կիտրոնի հետ խառնած վազելին քսեք։ Բամբակե գուլպա հագեք։
4. Մեղր։ Մեղրը բազմաթիվ հատկություններ ունիև ոտքերի մաշկը խնամելու արդյունավետ միջոց կարող է ծառայել։ Այն խոնավացնում է մաշկը, ինչի շնորհիվ դառնում է հարթ և փափուկ։ Ոտնաթաթերի մաշկը փափկացնելու համար հարկավոր է մեկ ճաշի գդալ մեղրն ավելացնել տաք ջրին, ոտքերը դնել դրա մեջ։
5. Պարաֆինի հիմքով միջոց։ Այս միջոցը հատկապես համապատասխանում է նրանց, ում ոտքերը շատ չոր են։ Հարկավոր է խառնուրդ պատրաստել՝ օգտագործելով պարաֆին և կոկոսի կամ մանանեխի յուղ։ Տաքացրեք բաղադրիչները, քսեք ոտքերին։ Հարմար գուլպա հագեք, թողեք ամբողջ գիշեր։
6. Բրնձի ալյուր։ Խառնուրդ պատրաստեք՝ օգտագործելով 2-3 ճաշի գդալ բրնձի ալյուր, մեղր, խնձորի քացախ։ Ոտքերը դրեք տաք ջրի մեջ։ Ստացված միջոցը քսեք ոտքերին և շրջանաձև շարժումներով մերսեք։
7. Վարսակ։ Վարսակը բնական միջոցներից է, որը կարող է օգնել ոտքերի մաշկը փափկեցնելու գործում։ Մի քանի գդալ վարսակը խառնեք ժոժոբայի յուղի հետ։ Քսեք մաշկի վնասված հատվածներին, թողեք 10 րոպե, լվացեք։
8. Յոգուրտով և մեղրով պատրաստված խառնուրդ։ Եվս մեկ արդյունավետ միջոց՝ ոտնաթաթերի մաշկը փափկեցնելու համար։
Բաղադրիչներ.
- 1 յոգուրտ՝ 125 գրամ,
- 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ։
Պատրաստման եղանակը։ Խառնեք մեղրն ու յոգուրտը, քսեք մաշկին։ Արդյունքի հասնելու համար հարկավոր է կրկնել ամեն օր։
9. Կերակրի սոդա և վարսակ։ Խառնեք այս երկու բաղադրիչները, քսեք ոտնաթաթերի այն հատվածին, որոնք կոշտացած են։
10. Գերչակի յուղ։ Գերչակի յուղն ամենաարդյունավետ միջոցներից է, սակայն կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ մաշկի վրա վնասվածքներ և վերքեր չկան։ Կտորը թրջեք գերչակի յուղով, դրեք վնասված հատվածներին, ֆիքսեք։
13.10.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
