Մարմնի խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից և սեղմվելու հետևանքով առաջացած վերքերից. 10 բնական միջոց. 168.am
Ոտքերն օրվա ընթացքում մեծ ծանրաբեռնվածության են ենթարկվում։ Steptohealth.ru-ն գրում է, որ ոտքերին հաճակ կոշտուկներ ու վերքեր են առաջանում սեղմվելու արդյունքում, ինչը լուրջ անհարմարություն և ցավ է պատճառում։ Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդիրներից։
Կիտրոն։ Եթե ոտքերին կոշտուկ է առաջանում, հաճախ ցավը կենտրոնանում է վնասված հատվածի մեջտեղում, որը մշտական ազդեցության է ենթարկվում կոշիկի կողմից։ Արդյունքում՝ բորբոքումը միայն սրվում է։ Հակաօքսիդանտների և հանգստացնող հատկությունների շնորհիվ կիտրոնն արդյունավետորեն փափկեցնում է մաշկը։
Գերչակի յուղ։ Եթե կոշտուկներն ու սեղմման հետևանքով առաջացած վերքերը շատ կոշտ են, սա կարող է դառնալ լուծման լավագույն միջոցը։ Գերչակի յուղը վաղուց է օգտագործվում մաշկային հիվանդությունների բուժման դեպքում։ Այն փափկացնում է կոշտուկներն ու սեղմման հետևանքով առաջացած վերքերը, եթե խառնեք տաք ջրի ու օճառի հետ։ Ոտքերը մի քանի րոպե պահեք այդ խառնուրդի մեջ, ապա քարի օգնությամբ հեռացրեք կոշտ հատվածները։
Սոխ։ Սոխը հարուստ է օգտակար նյութերով և թթուներով, որոնք կարող են չեզոքացնել վարակներն ու ամրացնել իմունային համակարգը։ Բացի այդ, սոխի հյութը փափկեցնում է կոշտուկներն ու սեղմման հետևանքով առաջացած վերքերը, արագացնում մաշկի մահացած հատվածներից ազատվելու գործընթացը։ Հարկավոր է սոխը դնել վնասված հատվածին, կապել որքան հնարավոր է երկար ժամանակով։
Կերակրի սոդա։ Սոդան մաշկը պաշտպանում է արտաքին գործոնների ազդեցությունից և օգնում պահպանել մաշկի առողջությունը։ Ջրի մեջ սոդա լցրեք և ոտքերը դրեք դրա մեջ՝ կոշտուկներն ու սեղմման հետևանքով առաջացած վերքերը փափկեցնելու համար։
Սխտոր։ Սխտորն ամենաուժեղ հակաօքսիդանտներից է։ Այն մի շարք սննդարար նյութեր է պարունակում, որոնք օգնում են լավացնել ոտքերի վիճակը և ազատվել բորբոքումից։ Այս հակաբակտերիալ միջոցը կօգնի ոտքերը պաշտպանել վարակներից։
Մերսում։ Մարմնի որևէ հատված մերսելով՝ լավացնում եք արյան հոսքը դեպի այդ հատված։ Օդով հարուստ արյունը կարող է օգնել ազատվել մաշկի մահացած բջիջներից և խթանել նորերի առաջացումը։ Մերսումը կօգնի նաև փափկացնել կոշտուկները, հեշտացնել դրանց հեռացումը։
Պապայա։ Պապայան զարմանալի միրգ է, որը կարող է մեծապես նպաստել առողջությանը։ Քամեք պապայայի հյութը և դրանով մերսեք մաշկի վնասված հատվածը։ Սա կօգնի ավելի արագ ազատվել մահացած մաշկից։ Արդյունքում՝ մաշկի վերականգնումը կարագանա։
Ասպիրին։ Շատերն այս դեղամիջոցն ասոցիացնում են միայն գլխացավի հետ, սակայն այն օգնում է նաև իջեցնել արյան ճնշումը։ Դա լավացնում է արյան հոսքը դեպի վերջույթներ, որտեղ առավել հաճախ կոշտուկներ ու վերքեր են առաջանում։
Անգլիական աղ։ Սա ամենաարագ արդյունք ապահովող միջոցներից չէ, բայց բավականին արդյունավետ է։ Տաք ջրի մեջ անգլիական աղ լցրեք, ոտքերը դրա մեջ պահեք 10-15 րոպե։ Դա կօգնի փափկեցնել կոշտացած մաշկը և հեշտացնել հեռացումը։
Վիտամին E: Այս վիտամինը լավացնում է մաշկի վիճակը, արագացնում մահացած բիջների հեռացումը։ Վիտամին E-ով հարուստ են.
արևածաղկի սերմերը, պնդուկը, բրոկոլին, դդումը։
14.07.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
