Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

7 բնական միջոց կօգնեն ազատվելու թևատակերի տհաճ հոտից. 168.am

7 բնական միջոց կօգնեն ազատվելու թևատակերի տհաճ հոտից. 168.am

Stepthhealth.ru կայքը գրում է, որ թևատակերի տհաճ հոտը միշտ չէ, որ առողջական խնդիրների առկայություն է։ Քրտնարտադրության հետևանքով մաշկի վրա բազմանում են մանրէներ, ինչի արդյունքում առաջանում է տհաճ հոտ։
Քիմիական միջոցների փոխարեն՝ կարող եք ինքներդ բնական միջոց պատրաստել։

1. Կիտրոն և կերակրի սոդա։ Այս երկուսի համադրությունն արդյունավետ բնական անտիպերսպիրանտ է, որը կարող է կանոնակարգել չափից շատ քրտնարտադրությունը և մանրէների առաջացումը։ Այս համադրությունը կօգնի նաև սպիտակեցնել թևատակերը։ Անհրաժեշտ է 1 թեյի գդալ կերակրի սոդա, կես կիտրոն։ Կիտրոնի հյութի մեջ լցրեք սոդան, ստացված խառնուրդը քսեք թևատակերին։ Որոշ ժամանակ անց այն մաքրեք։ Այս գործողությունը կատարեք ամեն օր։

2. Սոճու եփուկ։ Անհրաժեշտ են սոճու տերևներ և 1 լիտր ջուր։ Լցրեք դրանք ջրի մեջ, դրեք դանդաղ կրակին և թողեք 20 րոպե։ Ստացված եփուկը բացեք ջրով՝ դրանով լոգանք ընդունելու համար։


Ալոէ վերա
3. Հալվե։ Հալվեն հակաբակտերիալ և սպիտակեցնող հատկություն ունի, ինչն առավել օգտակար է։ Անհրաժեշտ է 30 գրամ հալվե։ Հալվեյի կտրած շերտը քսեք թևատակին և թողեք՝ մինչև չորանա, այհնուհետև մաքրեք անձեռոցիկով։

4. Խնձոր քացախ։ Անհրաժեշտ է 4 ճաշի գդալ խնձորի քացախ, 1 ճաշի գդալ սպիրտ և բամբակ։ Խնձորի քացախը խառնեք սպիրտի հետ և քսեք թևատակերին։ Թողեք մինչև քացախը չորանա, կրկնեք օրվա ընթացքում երկու անգամ։


Ուրց և ռոզմարին
5. Ուրց և ռոզմարին։ Անհրաժեշտ է մի կապ ուրց և մի կապ ռոզմարին։ 2 լիտր ջուր եռացրեք և ավելացրեք ուրցն ու ռոզմարինը։ 10 րոպե անց անջատեք կրակը։ Կարող եք այդ ջրով լոգանք ընդունել։

6. Հում կարտոֆիլ։ Թևատակերին հում կարտոֆիլ դրեք և թողեք 20 րոպե։ Օրվա ընթացքում կրկնեք 2-3 անգամ։


Եգիպտացորենի օսլա։
7. Եգիպտացորենի օսլա։ Անհրաժեշտ է 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա և 1 թեյի գդալ կերակրի սոդա։ Լվացեք թևատակերը, երկու բաղադրիչները խառնեք, քսեք ստացված խառնուրդը։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. Шаг к Здоровью
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ