Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Որոնք են մեր ոտքերի առողջության գլխավոր թշնամիները. 1in.am

Որոնք են մեր ոտքերի առողջության գլխավոր թշնամիները. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է ոտքերի առողջության գլխավոր թշնամիներին:

Բարձր կրունկ


Կրունկները կազմվածքին հաղորդում են ավելի նրբագեղ տեսք, կերպարը դարձնում ավելի կանացի, բայց կան 12, 16 և նույնիսկ 20 սանտիմետրանոց կրունկներ: Պարզ է, որ դա ամենօրյա կոշիկ չէ, և այն կարելի է կրել 2-3 ժամից ոչ ավելի: Օրթոպեդները խորհուրդ են տալիս կրել 2,5-4-5 սմ բարձրության կրունկով կոշիկ:

Շոգ


Ամռանը շատերի ոտքերն են այտուցվում: Պատճառը շոգ եղանակն է, որը դրդում է շատ հեղուկ խմել: Հեղուկը կուտակվում է փափուկ հյուսվածքներում, ինչից էլ առաջանում է ոտքերի այտուց: Այդ երևույթը հաղթահարել օգնում են լողը և թեթև մարմնամարզությունը,  ոտքերի համար տարբեր թրջոցները, սառը լոգանքը, բժշկի նշանակած դեղերը:

Նստակյաց կենսակերպ


Նստակյաց կենսակերպը վատացնում է ավշային և արյունատար համակարգի վիճակը: Երկար նստելու հետևանքով ազդրերի և հետույքի վրա ճնշումը խոչընդոտում է ոտքերից արյան և ավշի նորմալ արտահոսքին՝ դանդաղեցնելով օրգանիզմում այդ հեղուկների շրջանառությունը: Այս վիճակը կանխելու համար օգտակար են պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և ամեն երեկո ոտքերի մերսումը կրունկներից մինչև ազդրերը: Ոտքերի որոշ հիվանդությունների դեպքում, սակայն, մերսումը և ֆիթնեսն անցանկալի են, ուստի մի մոռացեք բժշկին հարցնել հակացուցումների մասին:

Վնասակար սովորություններ


Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, արագ սննդով տարվելը կամ, պարզապես, անկանոն սնվելը վատացնում են առողջությունը՝ ազդելով անոթների վիճակի վրա:

Ավելորդ քաշ


Մարդու ոտքերը ծանրաբեռնվում են ավելորդ քաշի առկայության դեպքում: Ավելորդ կիլոգրամները նպաստում են հոգնած ոտքերի համախտանիշի առաջացմանը, այտուցների և վարիկոզ փոփոխությունների առաջացմանը, քանի որ արյունատար անոթները չեն կարողանում հաղթահարել սեփական ծանրաբեռնվածությունը: Խնդիրը կօգնեն լուծել սննդակարգը և պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. whrussia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ