Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

3 բնական եղանակ` արմունկի չոր ու սև մաշկը վերացնելու համար. tert.am

3 բնական եղանակ` արմունկի չոր ու սև մաշկը վերացնելու համար. tert.am

Երբեմն արմունկը կոշտանում է և մաշկը սև գույն է ստանում: Արմունկի մաշկի մգությունը վերացնելու համար Healthy food team-ը մի քանի բաղադրատոմս է առաջարկել, որոնք կարելի պատրաստել տան պայմաններում:

Ձիթայուղ և շաքար

Մաշկի խոնավեցման և մաքրման հիանալի եղանակ է, որը կարելի է կիրառել նաև մարմնի այլ հատվածներում: Անհրաժեշտ է խառնել ձիթապտղի յուղը մեկ ճաշի գդալ շաքարավազի հետ: Ստացված խառնուրդով պետք է 5 րոպե մերսել արմունկները և մարմնի այլ հատվածների չորացած մաշկը, ապա լվանալ տաք ջրով և օճառով: 

Շի կարագ կամ կոկոսի յուղ

Այս երկու յուղերն էլ բավականին արդյունավետ են մաշկի խնամքի համար: Դրանք փափկացնում և խոնավեցնում են մաշկը: Անհրաժեշտ է ամեն գիշեր քնելուց առաջ մերսել չոր մաշկը  շի կարագով (շի` մշտադալար ծառ, որ աճում է Աֆրիկայում) կամ կոկոսի յուղով: Մերսելուց հետո պետք չէ լվացվել, կարելի է թողնել յուղը գործի մինչև առավոտ:

Քրքումի կաթ

Մաշկի խնամքի և խոնավությունը պահպանելու համար քրքումը հիանալի բնական միջոց է: Բաղադրատոմսը ստանալու համար պետք է 1 բաժին քրքումի փոշին խառնել մի փոքր կաթի հետ և խիտ մածուցիկ նյութ ստանալ: Այդ  մածուկը պետք է տարածել արմունկներին և թողնել 5 րոպե, որից հետո լվանալ արմունկները  օճառով և ջրով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. brondirovanie.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ