Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ինչպես ազատվել ոտքերի տհաճ հոտից. 1in.am

Ինչպես ազատվել ոտքերի տհաճ հոտից. 1in.am

Ոտքերի տհաճ հոտի դեմ պայքարելու համար կան մի շարք մեթոդներ, որոնք ներկայացնում է allwomen.net.ua-ը: Նախ հարկավոր է ուշադրություն դարձնել կոշիկների և գուլպաների վրա: Պետք է հագնել միայն բնական կաշվից կոշիկներ և ոչ սինթետիկ գուլպաներ:


Եթե դա չի օգնում, ուրեմն հարկավոր է դիմել բժշկի՝ պարզելու համար, թե արդյո՞ք ոտքերի հոտը կապված չէ առողջական խնդիրների հետ:

Ստորև ներկայացնում ենք ոտքերի մաշկը մաքրելու մի քանի արդյունավետ միջոց.

1. Ոտքերի մաշկը մաքրելու միջոց են լոգանքները: Դրա համար հարկավոր է 2 փաթեթ սև թեյը եռացնել 1 լ ջրում, դրան ավելացնել ևս 2 լ ջուր: Մի փոքր սառեցնել ու ոտքերը դնել այդ ջրի մեջ, թողնել մինչև սառելը: Ամեն օր կրկնելու դեպքում ոտքերից հոտը կվերանա:

2. Խառնել 5 լ տաք ջուր և 2 բաժակ անգլիական աղ: Օրը երկու անգամ 15 րոպեով ոտքերը դնել տաք լուծույթի մեջ:

3. Այս մեթոդը դուր կգա կանանց. գուլպա կամ կոշիկ հագնելուց առաջ ոտքերի տակ քսել սովորական հակաքրտինքային միջոց, որն օգտագործում են թևատակերի համար, և թողնել չորանա:

4. Բուժվել նարդոսի յուղով: Քնելուց առաջ մի քանի կաթիլ յուղ քսել ներբաններին, հագնել գուլպա և քնել: Լավ է դա անել ամեն օր, մինչև խնդիրն ամբողջովին վերանա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ