Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից. blog.1in.am

Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից. blog.1in.am

Քրքումը (Turmeric, Куркума) մաշկի վրա ունենում է հիասքանչ ազդեցություն։ Այն ունի հակաբակտերիալ, հակաբորբոքային հատկություններ։ Այն լավագույն միջոց է ակնեից, ակնեի հետքերից ազատվելու, մաշկի ճարպոտությունը կարգավորելու, երիտասարդ և առողջ մաշկ ունենալու համար։

Հնդկաստանում կանայք այն օգտագործում են նաև որպես անցանկալի մազերից ազատվելու միջոց, որն արգելակում է մազերի աճը։

Քսուկի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը քրքումի վրա ավելացնել այնքան կաթ, որպեսզի ստացվի պինդ զանգված։

Պատրաստի զանգվածը քսել մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ և թողնել չորանա։ Ձեռքերի կամ չոր կտորի օգնությամբ շրջանաձև մերսումներով հեռացնել դեմքից քսուկը, այնուհետ լվացվել։

Այս պրոցեդուրայից հետո մաշկի գույնը կարող է փոխվել, որը կարելի է անցկացնել կաթի միջոցով․ բամբակը թրջել կաթի մեջ և մաքրել մաշկը։

Քրքումով այս բաղադրատոմսը կարելի է օգտագործել մի քանի օրը մեկ անգամ և, հետևողական լինելու դեպքում, մի քանի ամսից կզգաք, որ հաստ և մուգ մազերը բարակել են, իսկ բարակ մազերը՝ անհետացել։

Այս բաղադրատոմսը լիովին անվնաս է։ Դարեր շարունակ Հնդկաստանում այն օգտագործում են անգամ երեխաների մոտ՝ անցանկալի մազերը հեռացնելու համար։ Քրքումն օգտագործում են սկսած 1 ամսականից, որի արդյունքը լինում է այն, որ մի քանի ամսից երեխան ամբողջովին ազատվում է անցանկալի մազերից։

Սկզբնաղբյուր. blog.1in.am
Լուսանկարը. bestfromthai.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի Marina, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով  հարցի պատասխանն  ուշացել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Հոդվածում ներկայացված եղանակով քրքումը օգտագործելու դեպքում,  կհեռացվեն դեմքի բոլոր մազերը, անկախ նրանից դրանք աղվամազեր են, թե հաստ մազեր: Որոշ ժամանակ անց սև, հաստ մազերի փոխարեն կնկատեք, ավելի նուրբ մազերի աճ:

marina

22.07.2015

իսկ քրքումով միայն դեմքի անցանկալի մազերն են հեռացնում, թե ոչ միայն

Մեդ-Պրակտիկ

21.06.2015

Հարգելի An, բարև Ձեզ: Քրքում կարող եք ձեռք բերել համեմունքների համար նախատեսված մասնագիտացված խանութներից կամ սուպերմարկետների համեմունքների բաժնից:

An

10.06.2015

arev cez mi harc unem isk vortexic karox em qrqum cerq berel.????

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ