Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ոտքերի քրտնարտադրության և տհաճ հոտի դեմ պայքարելու 3 եղանակ. tert.am

Ոտքերի քրտնարտադրության և տհաճ հոտի դեմ պայքարելու 3 եղանակ. tert.am

Ամռան ամիսներին, երբ կրում ենք մարզակոշիկներ, սանդալներ և այլ կոշկեղեն, որը մասամբ բաց է, ավելի բարդ է պայքարել ոտքերի քրտնարտադրության և վատ հոտի դեմ, քան ձմռանը, երբ փակ կոշիկներ ենք կրում:

 

Ինչպես գրում է  Healthy Life Tricks-ը` տհաճ հոտի դեմ պայքարելու ամենալավ եղանակը ոտքերը մաքուր պահելն է, սակայն անգամ օճառով լվանալուց հետո ոտքերը հաճախ  քրտնում են` անկախ ամեն ինչից: Քրտնարտադրությունից ազատվելու համար կարելի է փորձել հետևյալ լոգանքները:

 

1. Խնձորի քացախի լոգանք.  անհրաժեշտ է կես բաժակ  խնձորի քացախը խառնել 2 բաժակ տաք ջրի հետ և ոտքերը դնել խառնուրդի մեջ 15 րոպե: Այս գործողությունը պետք է կրկնել ամեն օր:

 

2. Եղեսպակի և հազրեվարդի լոգանք.  տհաճ հոտը վերացնելու համար 2 լիտր տաք ջրին ավելացնել 1 թեյի գդալ  չորացրած հազրեվարդ և 2 թեյի գդալ չոր եղեսպակ, եռացնել, ինչպես թեյ պատրաստելիս, ապա ոտքերը դնել լվացամանի մեջ ու լցնել ստացված խառնուրդը, երբ այն սառչի: Ոտքերը ջրում պահել 15 րոպե:

 

3. Կիտրոնի հյութ և կերակրի սոդա. 2 լիտր ջրում խառնել 50 գրամ կերակրի սոդան և կիտրոնի հյութն, ու ոտքերը դրեք հեղուկի մեջ` պահելով 15 րոպե: Բոլոր լոգանքները պետք է կատարել ամեն օր:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. globalscience.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ