Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից. ankakh.com

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից. ankakh.com

Պահանջվում է՝

 

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով

 

1.Սոդա

 

2.Օճառ

 

3.Ջուր

 

Քսուք կոշտուկների դեմ

 

1.Ասպիրին

 

2.Կիտրոնի հյութ

 

3.Ջուր

 

4.Պոլիէթիլենային տոպրակ

 

Ւսկ այժմ ազատվում ենք ոտքերի կոշտուկներից

 

Վաննա հատուկ ոտքերի համար.

 

Դրա համար մեզ անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի համար նախատեսված ձեր տարան մեծ է, ապա կարելի է բոլոր բաղադրիչների քանակն ավելացնել: Անհրաժեշտ է ոտքերը դնել այդ լուծույթի մեջ և պահել 30−40 րոպե:

 

Պատրաստում ենք քսուք կոշտուկների դեմ

 

Մանրացնում ենք ասպիրինի 6 հաբ և խառնում 1 թեյի գդալ ջրի ու 1 թեյի գդալ կիտրոնի հյութի հետ: Ստացված խյուսը քսում ենք պրոբլեմատիկ հատվածներին: Այնուհետև ոտքերը փաթաթում ենք պոլիէթիլենային տոպրակով (ցանկալի է միանգամյա օգտագործման), իսկ հետո տաք գուլպաներ հագնում: Քսուքը ոտքերին պահում ենք 10 րոպե, այնուհետև լվանում և համապատասխան քսուք քսում:

 

Բոլոր նրանք, ովքեր երազում են ազատվել ոտքերի կոշտուկներից պետք է այս գործընթացը կրկնեն 2 շաբաթվա ընթացքում` 1 օր ընդմիջումով:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. medical.bg
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ