Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Մեծ և ձիգ կուրծքը երազանք չէ. ինչպե՞ս անել դա՝ առանց վիրահատության

Մեծ և ձիգ կուրծքը երազանք չէ. ինչպե՞ս անել դա՝ առանց վիրահատության

Կանանց ամենացավոտ թեմաներից մեկը կրծքի փոքր չափսն է: Շատերը գիտակցում են վիրահատական ճանապարհով կուրծքը մեծացնելու բոլոր բացասական հետևանքները և չեն գնում այդ քայլին:

 

Եթե Դուք էլ եք գիտակցում գեղեցիկ կուրծք ունենալու անհրաժեշտությունը եւ դրա լավագույն ճանապարհը վիրահատությունը չեք համարում, ապա ճիշտ ժամանակն է իմանալու, որ մայր բնությունը մեզ հնարավորություն է տվել մեծացնել կրծքի չափսը բնական եղանակով: Անհրաժեշտ է ընդամենը չծուլանալ, չհիասթափվել, արագ արդյունք չակնկալել ու շարունակ մարզել կրծքի հատվածի մկանները:

Ձեզ ենք առաջարկում մի քանի հեշտ ու արդյունավետ վարժություններ.

Կանգնած դիրքում արմունկները ծալեք կրծքի հատվածում, միացրեք ձեռքի ափերն ու սեղմեք իրար 5-7 վայրկյանով 3-4 անգամ' ընդմիջելով 15-25 վայրկյան: Նույն վարժությունը կարելի է կատարել ձեռքերի մեջ պահելով ֆուտբոլի գնդակ:

Նստեք աթոռին սեղանի դիմաց: Ձեռքերը դրեք սեղանին' ափերով ներքև: Ապա ափերը մեկ անգամ միասին, ապա' առանձին-առանձին սեղմեք սեղանին ' ընդմիջելով 10-15 վայրկյան:

Կանգնեք դեմքով դեպի պատը բացած ձեռքի հեռավորության վրա: Ձեռքերը հենեք պատին և արմունկում ծալելով աշխատեք կուրծքը պատին հասցնել, ապա հետ գնացեք ու կրկնեք: Վարժությունը կատարել մինչև 8-ը հաշվելով:



Պառկեք մեջքի վրա: Վերցրեք հանտելներ: Ձեռքերը պահեք Ձեր դիմաց ու մի փոքր ծալեք արմունկում: Տարածեք ձեռքերը դեպի հատակը ու հատակին դիպչելուն պես հետ բերեք: Կատարեք վարժությունը 6-8 անգամ:

Ձեռքերը դրեք ծնոտի տակ ու ծնոտով ճնշում գործադրեք դրանց վրա: Կրկնեք 3-4 անգամ 5-7 վայրկյանով` ընդմիջելով 10-15 վայրկյան: 

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. dietcentre.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Satenik

22.09.2013

Es unem erku krcqerum el xndir , stugvel em asecin vor datark parker en , vaxenalu vochinch chka, sirum em sportn ev amen or marzvum em 3 kg ganternerov, uzum em imanal kareli e indz te voch? shnorhakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ