Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ավելորդ մազերի հեռացման լավագույն տարբերակները. Խորհուրդներ մասնագետից

Ավելորդ մազերի հեռացման լավագույն տարբերակները. Խորհուրդներ մասնագետից

Լավ է, երբ գլխին փարթամ գանգուրներ են, իսկ մարմնի վրա ընդհանրապես մազ չկա: Բայց շատ հայուհիներ տառապում են դեմքի ու մարմնի վրա եղած մազերի պատճառով: Նախկինում կային նորաձեւ քսուք դեպիլյատորներ, այնուհետեւ դրանց հաջորդեց էլեկտրաէպիլյացիան: Այժմ հայտնվել է անցանկալի մազերից ազատվելու նոր միջոց: Դա լազերային էպիլյացիան է:

 

Այս միջոցը ջրի երես դուրս բերելու գործում մեզ օգնեց լազերալին էպիլացիայի մասնագետ Արմինե Հայրապետյանը.

 

«Լազերային էպիլյացիալի վերաբերյալ կան տարբեր նախապաշարմունքներ: Հաճախ լազերային լույսը շփոթում են ռենտգենի լույսի հետ: Շատերին թվում է, որ կատարելով լազերային էպիլացիա, նրանք ենթարկվում են ճառագայթման: Դա այդպես չէ: Մենք բոլորին բացատրում ենք, որ լազերը դա լույսի լուսապատկերն է` սահմանափակ հնարավորություններով: Այն ֆիզիկապես ի վիճակի չէ խորանալ 3 միլիմետրից ավելի: Ուստի այս միջոցը ոչ միայն կոնտակտային չէ, այլ նաեւ անբողջությամբ անվտանգ է: Ավելին, ընդհանրասպես վարակի ներթափանցման վտանգ չկա:  

 

Էպիլյացիայի ընթացքում օգտագործվում է հզոր լուսային իմպուլս: Առանձնացվող լույսը հեշտությամբ ներծծում է մելանիումը (մուգ պիգմենտ, որն  առկա է մաշկում, մազերում) ու վերածվում ջերմային էներգիայի, որից եւ ոչնչանում է մազը: Քանի որ լազերը մազերի հեռացնան համար օգտագործում է միայն լույս, ապա տվյալ պրոցեդուրան մաշկի գրգռվածություն չի առաջացնում, որը կարող են առաջացնել էպիլացիայի մյուս միջոցները: Մեկ իմպուլսի ընթացքում լուսարձակվում է 18 միլիմետր շառավղով բծեր (պայմանավորված լազերի ու օգտագործվող արմատահան-օպտիկական գործիքի հզորությունից): Այդ ընթացքում մշակվում է մաշկի ողջ լուսարձակվող հատվածը, այնպես որ յուրաքանչյուր առանձին մազի վրա կենտրոնանալու կարիք չի զգացվում, ինչպես դա արվում է  էլեկտրոէպիլացիայի ժամանակ: Դա թույլ է տալից մի քանի րոպեում մշակել բավականին մեծ հատված` պահպանելով մանիպուլյացիայի ճշգրտությունը: Միջինը, անցանկալի մազերից ազատվելու համար պահանջվում է 5-7 պրոցեդուրա: Իհարկե կան նայեւ հակացուցումներ, ավելի ճիշտ, այսպես կոչված «ռիսկային խումբ»: Դրանք թխամաշկ ու բաց գույնի մազերով մարդիկ են: Բանն այն է, որ թխամաշկերի մոտ մելանինի պարունակությունը ավելի բարձր է: Ուժեղ իմպուլսը մազերի փոխարեն կարող է շիկացնել մաշկում եղած մելանինը, իսկ արդյունքում լազերը կարող է թեթեւ այրվածքների պատճառ դառնալ:Որպեսզի դրանից խուսափենք, անհրաժեշտ է օգտագործել թույլ իմպուլս: Լազերային էպիլացիան խորհուրդ չի տրվում նաեւ հղիներին: Լազերը հակացուցված է շաքարախտով հիվանդներին ու մաշկի չարորակ հիվանդություններով տառապող մարդկանց:

 

Եւ վերջում խորհուրդ. Էպիլացիայի գնացեք միայն վստահելի սրահներ: Այնտեղ յուրաքանչյուր այցելուի համար անցկացնում են հատուկ կոնսուլտացիաներ ու միայն դրանից հետո, հաշվի առնելով մաշկի տեսակը, մազերի որակն ու քանակությունը, մասնագետը որոշում է իմպուլսի հզորությունն ու ժամանակահատվածը: Եղեք գեղեցիկ»:

 

 

Սկզբնաղբյուր. http://style.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

09.05.2014

Հարգելի Alla 20, բարև Ձեզ, էպիլյացիայի ընտրությունը անհատական է, կապված է նաև ֆինանսական հնարավորությունների հետ: Մի խորհուրդ. կոնկրետ հատվածներում իսպառ մազերից ազատվելու վերջանական որոշում կայացնելուց առաջ երկար մտածեք, թե ինչքանով նույն կարծիքին կմնաք 10 տարի, 20 տարի անց: 

Alla 20

03.05.2014

ev mi havelum,,,demqis xal ka ev maz e achum,es ayn ktrum em,ardyoq da chishte?ev epilacian karoxe veracnel ayn? naxapes shat shnorhakalutyun

Alla,20 tarekan

03.05.2014

es 20 tarekan em ,,uzum em dimem epilaciati.demqis hatvacum ev shurteri verevi hatvacum,,,vor tesak@ xorhurd ktaq?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ