Մարմնի խնամք
Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը
Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին: Իրոք, սա առողջարար, հոգնածության զգացումը վերացնող, նյարդերը հանգստացնող և թարմացնող ավանդական միջոց է:
Ոտքերի քրտնելու տհաճ երևույթից, անհարմարությունից և հնարավոր բարդություններից խուսափելու համար հարկ ենք համարում կրկին անդրադառնալ ոտքերի խնամքի հարցին: Սա կարևոր է հատկապես սնկային հիվանդություններով, շաքարային դիաբետով և մաշկային այլ ախտերով տառապողների համար: Ստորև տրվող խորհուրդների կատարումը կօգնի ոտքերի մաշկը զերծ պահել տարբեր ախտահարումներից և կանխել դրանց հետևանքով առաջացող, երբեմն երկարատև և դժվար բուժվող բարդությունները:
Անհրաժեշտ է հիշեցնել, որ, օրինակ, շաքարային դիաբետով հիվանդների ոտքերի մաշկի նույնիսկ փոքր վերքերն ու վնասվածքները կարող են վարակի երկարատև գործող օջախների առաջացման պատճառ դառնալ: Ոտքերի հյուսվածքները սնող արյունատար անոթների նյարդային վերջույթների ախտահարման հետևանքով վերքերի ապաքինումը երկար ժամանակ է պահանջում: Նման վիճակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

- լողանալուց, ոտքերը լվանալուց հետո մաշկը լավ չորացնել և ուշադիր զննել այն` հայտնաբերելու համար եղած փոքր վերքերը,
- չոր կամ ճաքճքած մաշկը մշակել մանրէասպան որևէ քսուքով,
- շաքարախտով հիվանդներին` ոտքերի եղունգների պեդիկյուր չանել,
- ճիշտ ընտրել կոշիկը, ամռան ամիսներին խուսափել բոթասներ, ռետինե տակով ոտնամաններ հագնելուց: Նոր կոշիկները պետք է հարմարավետ լինեն, փոքր-ինչ ընդարձակ, խորհուրդ չի տրվում առաջին օրերին երկարատև հագնել` մեխանիկական և քիմիական գրգռումներից խուսափելու համար,
- լողավազանից, հյուրանոցի և սպորտդահլիճի լոգարանից կամ հասարակական բաղնիքից օգտվելուց հետո, տուն վերադառնալով`անմիջապես ոտքերը խնամքով լվանալ, նախապես չափելով ջրի ջերմաստիճանը: Քանի որ նյարդային վերջույթների թերսնուցման և հյուսվածքների հետաճի դեպքում օրգանիզմը կորցնում է ջերմություն զգալու հատկությունը, ուստի առկա է լինում այրվածքների առաջացման վտանգը: Դրանից խուսափելու համար պետք չէ նաև տաք շշերը և ջեռոցները առանց պաշտպանող ծածկոցների դնել սառը ոտքերին: Տաքացնելու համար օգտագործվող շշերի ջուրը չպետք է լինի եռման աստիճանի: Լողանալուց անմիջապես հետո եղունգները կտրեք ուղիղ (անկյունները չկտրել),
- խուսափել ոտաբոբիկ ման գալուց, սեղմող, ծալքերով ռետինե գուլպաներ հագնելուց, ավելի հարմար են բամբակյա ոչ կոշտ գուլպաները,
- ոտքի կոշտուկները չկտրել սուր գործիքով: Այժմ դրանք հեռացնելու համար կան հատուկ հարմարանքներ, կարելի է օգտագործել նաև պեմզայի քար,
- հնարավոր է, որ արյան շրջանառության տևական խանգարման հետևանքով ոտքի վրա խոց առաջանա կամ անզգայանա նրա որևէ հատվածը: Այս դեպքում արտահիվանդանոցային բուժումն անհնար է, և հարկ է լինում ինտենսիվ միջոցներ ձեռնարկել` ախտահարված հյուսվածքների հետագա մեռուկացումը կանխելու համար,
- ոտքերի մաշկի ուժեղ քրտնելու, տհաճ հոտի դեպքում օգտվել ֆորմհիդրոնի լուծույթից (քսել երեկոները` մի քանի օր) և այլ միջոցներից,
- եթե ընտանիքի անդամներից մեկը ունեցել է ոտնաթաթերի կամ այլ տեղամասերի սնկային ախտահարում, հիվանդության կանխարգելման համար մյուս անդամներն անպայման պետք է հետազոտվեն:
Վերը նշված նախազգուշական միջոցները ձեռնարկելու դեպքում ոտքերի հետ կապված խնդիրներ չեք ունենա:
13.07.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
