Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ելակի էքստրակտը կմտնի նոր սերնդի արեւապաշտպան քսուքի բաղադրության մեջ

Ելակի էքստրակտը կմտնի նոր սերնդի արեւապաշտպան քսուքի բաղադրության մեջ

Ելակի էքստրակտը կմտնի նոր սերնդի արեւապաշտպան քսուքի բաղադրության մեջ, հայտարարել են իսպանացի եւ իտալացի գիտնականները, գրում է  «The Daily Mail»-ը:

Ելակն ունի մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից եւ վնասվածքներից պաշտպանելու հատկություն: «Մենք համոզվեցինք ելակի էքստրակտի` UVA ճառագայթներից մաշկի բջիջների վնասումը նվազեցնելու հատկության մեջ»,- նշել է հետազոտության հեղինակ Մուրացիո Բատինոն:

Իտալացի մասնագետները ենթադրում են, որ  հատապտղի  պաշտպանական հատկությունը կապված է  անտոցիան  պիգմենտների հետ, որոնք տերեւներին, ծաղիկներին եւ պտուղներին կարմիր գույն են տալիս: «Այդ միացություններն  ունեն ուժեղ հակաբորբոքային, հակաօքսիդանտ եւ հակաուռուցքային հատկություններ»,  ասում է հետազոտության համահեղինակ Սառա Թուլիպանին:

Գիտնականների խումբը մտադիր է ուսումնասիրել պիգմենտների ակտիվությունը մաշկի շերտերում` պարզելու համար միացությունը պետք է արդյոք ավելացնել կոսմետիկ  միջոցների մեջ, թե պարզպես ընդունել ներս: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են «Journal of Agricultural Food Chemistry»-ում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ