Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Գեղեցիկ ու համաչափ արևայրուքի 10 կանոն կամ` ինչպես խուսափել այրվածքներից

Գեղեցիկ ու համաչափ արևայրուքի 10 կանոն կամ` ինչպես խուսափել այրվածքներից

Ի՞նչ է արևայրուքը: Ըստ էության օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Շատ վաղուց է հայտնի դարձել, որ արևի ճառագայթները մարդու մաշկի վրա ունեն բացասական ազդեցություն: Հարցը միայն ուշտրամանուշակագույն ճառագայթներին չի վերաբերում, որոնց չարաշահման հետևանքով կարելի է ուռուցքային հիվանդություն ձեռք բերել: Արևի ճառագայթները չորացնում  և ծերացնում են մաշկը: Ասում են` մեկ կրակոցով երկու նապաստակ չես խփի: Այս պարագայում  ունենք բացառություն. Արևի համար նախատեսված նրբաքսուքները մեկ հարվածով երկու դիպուկ նշանակետի են հարվածում` և´ խոնավացնում է մաշկը, և´ պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից:


Սխալ է կարծել, որ արևապաշտպան նրբաքսուքները ծովափի համար է միայն: Ամռանն այգում աշխատելիս, զբոսայգում զբոսնելիս կամ պարզապես փողոցով քայլելիս անհրաժեշտ է պաշտպանել մաշկն արևի վնասակար ազդեցությունից, իսկ տուն վերադառնալիս` օգտագործել խոնավացնող միջոցներ:


Ահա 10 կանոն, որոնց հետևելով դուք կպաշտպանեք մաշկը, կխուսափեք այրվածքներից և կունենաք գեղեցիկ ու հավասար արևայրուք: 


1.  Արևապաշտպան նրբաքսուք օգտագործելիս մի´ մոռացեք քթի, շուրթերի, ականջների և ոտնաթաթերի մասին, մարմնի հենց այս մասերն են ամենաշատը ենթարկվում արևի ազդեցությանը: 


2.  Բավարար չէ նրբաքսուքն օգտագործել օրը մեկ անգամ: Այս գործողությունն անհրաժեշտ է կատարել ամեն երկու ժամը մեկ, իսկ եթե լողի սիրահար եք, ապա մի´ մոռացեք նրբաքսուք օգտագործել ջրից դուրս գալուց հետո:


3.  Ստվերում նստելը չի դադարեցնում արևի ազդեցությունը: Արևի ճառագայթներն ազդում են նաև հովանոցի տակ:  Այնպես որ, հետևեք խորհրդին ու օգտագործեք պաշտպանիչ  միջոցներ:


4.  Եթե դուք մի քանի օրով ծով եք գնացել կամ պարզապես ազատ օրերին «փախել» եք ամառանոց, հիշե´ք, որ արևի համար միևնույն  է, թե քանի օր է տևելու ձեր արձակուրդը: Այդ իսկ պատճառով խղճացեք ձեր ձեզ և ձեր մաշկը մի վերածեք լոլիկի: Առաջին օրը ծովափին կես ժամից ավել մի´ եղեք, երկրորդ օրը` 45 րոպե, իսկ հաջորդ օրերին արևի տակ մնացեք ամենաշատը երկու ժամ: 


5.  Հիշե´ք «ՉԱՐ ԱՐԵՎԻ» ժամերի մասին: Արևի տակ գտնվելու ամենավատ ժամերը 1200-ից մինչև 1500-ն է:  Այս ընթացքում դուրս մի´ եկեք շինությունից: Նշված ժամերին արևը վտանգավոր է ձեր առողջության համար:

 
6.  Դանդաղ գնաս՝ հեռուն կհասնես. որքան դանդաղ և հանգիստ եք ենթարկվում արևայրուքի, այնքան այն երկար է մնում և գեղեցիկ երանգ է ունենում: 


7. Ջուրը հայելի է: Սա նշանակում է, որ ջրում մեծ է այրվելու հավանականությունը: Ջրից դուրս մնացած հատվածը շատ ավելի արագ է արևի ճառագայթներին ենթարկվում: Այս պարագայում մաշկի վրա գտնվող ջրի կաթիլները խոշորացուցիչ ապակու պես են գործում և ուժեղացնում են արևի ճառագայթների ազդեցությունը:


8. Եթե ծովափ եք գնալու, անուշահոտություն մի օգտագործեք: Օծանելիքներն իրենց մեջ ունեն բաղադրիչներ, որոնք արևայրուքի ժամանակ մաշկի վրա պիգմենտային կետեր են առաջացնում: Այս հատկությունն ունեն նաև հակաբեղմնավորիչ հաբերը և որոշ դեղամիջոցներ:

9. Ընտրեք ճիշտ նյութեր: Եթե դուք արևից պաշտպանվելու համար գլխարկ կամ հագուստ եք ընտրել, հիշե´ք՝ լայն ու ծակոտկեն, ինչպես նաև թաց հագուստային հյուսվածքներն արևից շատ վատ են պաշտպանում:


10. Հեշե´ք, այրված մաշկն ավելի արագ է ծերանում: Այդ պատճառով խոնավացնող քսուքները մեծ դերակատարում ունեն: Ընդ որում մի´ մոռացեք, որ նրբաքսուք պետք է օգտագործել ո´չ միայն մարմնի այն հատվածներում, որոնք բաց են: Լողազգեստի կամ հագուստի տակ գտնվող մաշկը ևս չորանում է:

 

Թարգմանությունը։ Med-Practic

Սկզբնաղբյուր. sz.aif.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ