Մարմնի խնամք
Դեզադորներ
Ժամանակակից աշխարհում կենցաղն իսկական ցայտնոտ է, վազվզուք, աշխատանք, տուն խանութ, դասընթացներ ու հանդիպումներ, խոհանոց ու լվացք: Մի խոսքով, իսկական քաոս: Այս ռիթմով ենք ապրում անընդհատ: Ողբալի պատկեր է: Մեզանով զբաղվելու ժամանակ էլ գրեթե կամ ընդհանրապես չի մնում:
Անընդհատ վազվզոցի մեջ մարմնի ջերմաստիճանի տատանման հետևանքով ստիպված ենք բազմաթիվ ու բազմազան միջոցներ օգտագործել առատ քրտնարտադրությունից ու տհաճ հոտից պաշտպանվելու համար:
Անհամար են այդ նպատակին ծառայող միջոցները. ցողաշիթ. գնդիկավոր հակապերսպիրանտ, քսուքանման ու կոշտ, գելանման միջոցներ: Ուրախանում ենք, որ այդ տհաճությունները չեզոքացնելու կամ նվազեցնելու միջոցներ կան:
Սակայն ի՞նչ ազդեցություն են դրանք ունենում առողջության վրա: Տարակարծություններ կան` կապված դրանց հետ:
Սովորական ցողաշիթը չեզոքացնում է տհաճ հոտը, սակայն քրտինքից ազատել ի զորու չէ: Իսկ հակապերսպիրանտները խցանում են մշակվող հատվածն ու պարզապես թույլ չեն տալիս, որ քրտինքը դուրս գա և, հետևաբար, տհաճ հոտ տարածի: Իսկ վտանգավո՞ր է, արդյոք, երբ հոտազերծիչը խցանում է մաշկի ծակոտիները: Գիտնականներն ասում են, որ եթե փորձենք ամբողջ մարմինը պատել հոտազերծիչով, ապա ինքնազգացողության վատացում հնարավոր է և լինի, սակայն անութները մշակելով` մեր ինքնազգացողությունը չենք վտանգում:
Համենայն դեպս, բժիշկներն առաջարկում են հակապերսպիրանտ օգտագործել քիչ քրտնող մարդկանց, այն էլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ, օրական 10 ժամից ոչ ավելի: Եթե պատրաստվում եք մարզադահլիճ գնալ, ապա նկատի ունեցեք, որ մի լավ քրտնելու եք: Սպորտը պետք է օգուտ տա: Այդ դեպքում ավելի լավ է սովորական ցողաշիթ կիրառել, որը թեկուզ և չի կասեցնում քրտնարտադրությունը, սակայն, փրկում է տհաճ հոտից:
Լողափ գնալուց կամ էլ սոլյարի հաճախելուց առաջ ճիշտ կլինի լողանալ, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ հոտազերծիչ միջոցների բաղադրության մեջ առկա որոշ քիմիական նյութեր հնարավոր է` մարմնի վրա մուգ հետքեր թողնեն: Կյանքն առաջ է գնում, նոր միջոցներ են ի հայտ գալիս, որոնք պետք է ստուգվեն ժամանակով, դրանց մասին եզրակացություններ անելը դեռևս վաղ է :
Իսկ եթե դեմ եք ցանկացած հոտազերծիչի, ուրեմն պետք է խստիվ հետևեք հիգիենային:
31.05.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
