Դեմքի խնամք
Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում
Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ գործոնների հետևանքով կարող են առաջանալ: Բժշկության տեսանկյունից դրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Նման շրջանակներ են գոյանում նուրբ մաշկ ունեցող կամ բծերի հանդեպ գերզգայնություն ունեցողների մոտ: Սակայն դրանք կարող են ազդարարել նաև օրգանիզմում հեղուկի կանգի մասին: Անցանկալի այդ իրողությունից հնարավոր է ազատվել:
Եթե նկատել եք, որ այդ պարկերը գոյանում են գարնանը, ապա հնարավոր է, որ ալերգիա ունեք, օրինակ` ծաղկափոշուց:
Ինչպե՞ս կարելի է ազատվել այդ երևույթից:
Բացի տարբեր բնական քսուկներից, որոնք օգնում են նման խնդիրների դեպքում, գոյություն ունեն մի շարք բնական միջոցներ:
Դրա համար առաջարկվում է օգտագործել.
Վարունգ: Սառը վարունգը օղակներով կտրատել այնպես, որ դրանք ծածկեն աչքերը` 5-10 րոպե:
Կարտոֆիլ. այս միջոցը ևս պետք է գործածել նախորդի նման: Գիշերը կարելի է կարտոֆիլը դնել սառնարանը, ապա լվանալ, շերտերով կտրատել ու դնել աչքերին 5-10 րոպե, իսկ հետո զգուշորեն աչքերը լվանալ:
Կաթ. մի փոքր կտոր պետք է թրջել կաթի մեջ, քամել ու դնել աչքերին 10-15 րոպե: Դա կօգնի բորբոքումների ու այտուցի դեպքում:
Թեյապարկեր. գոլ ջրի մեջ թրջել, ապա դնել սառնարանը 20 րոպե, հետո հանել սառնարանից, դնել աչքերին ու թողնել15 րոպե: Այդ նպատակով շատ հարմար են կանաչ ու երիցուկի թեյերը:
Ձվի սպիտակուց. հարել ու վրձինով քսել աչքերին: Երբ սկսի չորանալ` թեթևակի անհարմարության զգացում լինի, ուրեմն լվացվելու ժամանակն է. պետք է անպայման սառը ջրով լվացվել, որ սպիտակուցը չմակարդվի կոպերին:
Սառույց. այս միջոցից պետք է օգտվել միայն այն դեպքում, եթե աչքերի տակ գոյացած պարկերից ուզում եք արագ ազատվել: Սառցակտորով աչքերի տակ 5 րոպե մերսումը կօգնի ազատվելու այտուցներից, սակայն սառը կարող է վնասել հարքթային խոռոչներն ու նաև աչքերը:
Աչքերի տակ առաջացած պարկերը կարող են նաև K և B12 վիտամինների անբավարարության պատճառով հայտնվել: Ուստի հիշեք, որ այս դեպքում ևս առողջ սնունդը, կանաչեղենն ու միրգը կարևոր են: Նվազեցրեք նաև աղի քանակը, որը նպաստում է օրգանիզմում հեղուկի կանգին:
Պետք է շատ ջուր խմել, սակայն ոչ քնելուց առաջ: Աչքերի շուրջ մուգ բծեր և պարկեր են գոյանում նաև ծխելու պատճառով:
20.02.2018 Կարդացեք նաև
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(44): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3655): Flud->checkBlockedIp() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
