Դեմքի խնամք
Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com
Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա` դարձնելով այն չոր, զգայուն ու գրգռված:
Մասնագետները խորհուրդ են տալիս ձմռանը հենց առավոտից զբաղվել մաշկի խնամքով, որի ճիշտ կիրառման դեպքում կձերբազատվեք այդ խնդիրներից:
Ճիշտ խնամքն, առաջին հերթին, ենթադրում է մաշկի խոնավացում և սնուցում:
Ձմռանն օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը, բջիջները գրեթե չեն թարմանում, հետևանքը լինում է այն, որ մաշկը կորցնում է փայլը: Այն վերականգնելու համար անհրաժեշտ է կենսունակություն:
Ի՞նչ անել: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ձմռանն ավելի հաճախ օգտագործել խոնավացնող քսուկ: Սակայն հիշեք, որ այն պետք է դեմքին քսել տնից դուրս գալուց գոնե մեկ ժամ առաջ:
Խոնավությունը լավագույն միջոցն է կնճիռների դեմ: Այն բարելավում է բջիջների վերարտադրողականությունը, ամրապնդում մաշկը, ստեղծում արհեստական պատնեշ, միաժամանակ, պահպանում եղած խոնավության քանակը: Որպեսզի խոնավացնող քսուկի փայլը չմնա դեմքին, մի քանի րոպե անց այն չորացրեք անձեռոցիկով:
Ցերեկը, որպես կանոն, մենք սովորաբար անց ենք կացնում աշխատավայրերում, որտեղ միացված են տաքացնող օդորակիչներ, և օդը շատ չոր է: Նման պայմաններում մաշկն արագ ջրազրկվում է: Ոմանք պնդում են, որ ջրազրկումից տուժում է միայն չոր մաշկը, սակայն դա այդպես չէ. չոր մաշկն, առաջին հերթին, զգում է խոնավացնող միջոցների և ճարպայուղերի պակաս, իսկ ահա ջրազրկումը խոնավության պակասի նշան է, որը ճարպի քանակի հետ բոլորովին կապ չունի:
Տեսականորեն, այս խնդիրն ի հայտ է գալիս տարբեր ձևերով` կախված մաշկի տեսակից: Այսպես, չոր և խառը տիպի մաշկը թոշնում է, կոշտանում և արագ սկսում է թեփոտվել: Այն կարող է դառնալ գերզգայուն և գրգռված: Իսկ յուղոտ և ջրազրկված մաշկի ծակոտիները լայնանում են և ստանում մոխրագույն երանգ: Տեղ-տեղ կարող են նաև ճաքճքել` չնայած որ յուղոտ մաշկն ունի մեծ քանակությամբ ճարպ և փայլուն տեսք:
Եվս մեկ նրբություն. համակարգչի դիմաց երկար նստելը վատ է անդրադառնում կոպերի մաշկի վրա:
Ի՞նչ անել: Խոնավության պակասը կարելի է լրացնել վիտամիններով: Հզոր հակաօքսիդանտ է Վիտամին Ե-ն, մաշկի կոլագենը վերականգնող հիանալի միջոց` վիտամին Ց-ն, միկրոէլեմենտներ ցինկն ու սելենիումն օգնում են մաշկի նորմալ կենսագործունեությանը:
Հիշեք` Ձեր աշխատանքային սեղանին միշտ պահեք երկու բան` ջերմային ջուր (այն հանքանյութերով հարուստ ստորգետնյա ջուր է` 20 աստիճանից բարձր, որն ունի բացառիկ բնական որակ և պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում, նատրիում, մանգան, երկաթ և այլ օգտակար տարրեր) և խոնավեցնող գել կամ քսուք հատուկ կոպերի համար: Սրանց կարելի է ավելացնել նաև խնամող քսուկը շրթունքների համար:
Երեկոն մաշկի մաքրման ժամանակն է: Ձմեռային եղանակին մաշկը շատ է հոգնում, ուստի արագ թոշնում է: Շաբաթը մեկ-երկու անգամ մաշկը կարելի է լրացուցիչ սնուցել ինչպես խոնավացնող, այնպես էլ` մաքրող դիմակներով, օրինակ` կավի բաղադրությամբ: Նման միջոցներն օգնում են կարգավորել մաշկի թարմացման և նորացման գործընթացը: Ուշադիր ուսումնասիրեք մաշկը. եթե նկատեք անոթային աստղիկներ, ուրեմն ունեք թույլ մազանոթներ:
Ի՞նչ անել: Այս դեպքում խորհուրդ չի տրվում լողանալ տաք ջրով կամ հատուկ բաղնիք գնալ: Նախապատվությունը տվեք գոլ ջին: Կարող եք նաև օրգանիզմը վարժեցնել սառը ջրին` իհարկե աստիճանաբար, ամեն անգամ ջերմաստիճանը նվազեցնելով:
Քնելուց առաջ անպայման օգտագործեք գիշերային քսուկներ: Դրանք հատուկ մաշկի բջիջները վերականգնելու համար են: Սովորություն դարձրեք գիշերային քսուկը դեմքին քսել դանդաղ, մերսելով և մատների ծայրերով նուրբ կտկտացնելով: Այդ շարժումները շատ հասարակ են, սակայն բարելավում են արյան շրջանառությունը, և քսուկի դրական ազդեցությունն առավել մեծ է:
Եթե Դուք, ընդհանրապես, Ձեր մաշկի նկատմամբ հոգատար եք, ապա ձմռանն այդ հոգատարությունը կրկնապատկեք, հակառակ դեպքում կլինեն անցանկալի հետևանքներ, որոնց վերականգնումը շատ երկարատև ու բարդ կլինի:
11.12.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
