Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

8 գաղտնիք մաշկաբանից` գեղեցիկ մաշկ ունենալու համար. 168.am

8 գաղտնիք մաշկաբանից` գեղեցիկ մաշկ ունենալու համար. 168.am

Մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու նպատակով կանայք մեծ գումարներ են ծախսում կոսմետիկ միջոցների վրա։ Սակայն, Adme.ru-ն գրում է, թե քչերը գիտեն այն մասին, որ մաշկի առողջությունը պահպանելու համար հարկավոր է հետևել նաև սննդակարգին։

Ինչպես սնվել մաշկային խնդիրների դեպքում

Պիգմենտային բծերի առկայության դեպքում կարող եք օգտագործել

  • ցիտրուսային մրգեր,
  • հատապտուղներ,
  • կաղամբ,
  • չիլի։


Պատճառներ։ Պիգմենտների առկայությունը կարող է վկայել վիտամինների, մասնավորապես՝ B12 վիտամինի անբավարար մակարդակի մասին։ Այս վիտամինով հարուստ է կենդանական ծագման մթերքը։

Ի՞նչ անել

  • Պիգմենտներից ազատվելու գործում կօգնեն C, E վիտամինները, հակաօքսիդանտները։ Այս էլեմենտները պարունակում են ցիտրուսային մրգերը, ելակը, կիվին, նուռն ու լոլիկը։

  • Պիգմենտներն ավելի նկատելի կդառնան, եթե երկար ժամանակ արևի ճառագայթների տակ մնաք։ Մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար հարկավոր է հակաօքսիօդատներով հարուստ մթերք օգտագործել՝ թուրինջ, հատապտուղներ, արքայախնձոր, սալոր, կաղամբ, չիլի պղպեղ, սպանախ, հնդկաձավար։


Յուղոտ մաշկի դեպքում կարող եք օգտագործել


Ինչպես իդեալական մաշկ ունենալ. 8 գաղտնիք մաշկաբանից

 

  • ձվի դեղնուց,
  • մանգո,
  • սպանախ,
  • գազար։


Պատճառներ։ Բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքը խթանում է ճարպագեղձերի աշխատանքը։ Արդյունքում՝ գեղձերը մեծ քանակով ճարպ են արտադրում։

Ի՞նչ անել

  • Կոսմետիկ միջոցները ճարպոտ փայլը կարող են վերացնել կարճ ժամանակով միայն։ Իսկ սննդակարգը, որը հարուստ է A վիտամինով, կօգնի ճնշել ճարպագեղձերի ակտիվությունը։ Հարկավոր է սննդակարգ ներառել ծիրան, մանգո, գազար, ձվի դեղնուց, սպանախ։

  • Հարկավոր է նաև նվազեցնել բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքի օգտագործումը։ Սահմանափակեք սպիտակ հացի, հացաբուլկեղենի, կարտոֆիլի, մակարոնի օգտագործումը։


Բշտիկների ու ցանի առկայության դեպքում կարող եք օգտագործել


Ինչպես իդեալական մաշկ ունենալ. 8 գաղտնիք մաշկաբանիցvvvv

 

  • ընդեղեն,
  • կտավատի սերմեր,
  • ջրիմուռներ,
  • ծովամթերք։


Պատճառներ։ Այս դեպքում ևս հիմնական մեղավորը գլիկեմիկ բարձր ինդեքս ունեցող մթերքն է։ Այս դեպքում ճարպագեղձերն ակտիվանում են, ծակոտիները՝ լցվում։ Բակտերիաները բազմանում են, և սկսվում է բորբոքային գործընթաց։

Ի՞նչ անել

  • Ակնեից ևս կարելի է ազատվել սննդակարգը շտկելու միջոցով։ Սկսեք օգտագործել ճարպաթթուներով հագեցած մթերք, որոնք օգնում են ազատվել բորբոքումից։ Հարկավոր է սննդակարգում մեծացնել մրգերի, բանջարեղենի, ընդեղենի, կտավատի սերմերի քանակը, ինչպես նաև ծովամթերքը։


Մաշկի չորության դեպքում կարող եք օգտագործել


Ինչպես իդեալական մաշկ ունենալ. 8 գաղտնիք մաշկաբանից

 

  • ձու,
  • ավոկադո,
  • միս,
  • լոբազգիներ։


Պատճառներ։ Մաշկի չորությունը կարող է վկայել վիտամին E-ի ավելորդ քանակի և խոլեսթերինի անբավարար քանակի մասին։ Այս խնդիրն առաջանում է հատկապես բուսակերների մոտ, քանի որ «օգտակար» խոլեսթերինի մեծ մասն օրգանիզմը ստանում է մսից ու ձկից։

Ինչ անել

  • Հարկավոր է սննդակարգ ներառել հագեցած ճարպաթթուներ։ Դրանք լավագույնս յուրացվում են յուղերի և սննդային հավելումների օգտագործման դեպքում։ Սննդակարգ ներառեք լոբազգիներ, ձու, սոյա, ավոկադո, գետնանուշ, ընդեղենի այլ տեսակներ։


Կնճիռների դեպքում կարող եք օգտագործել


Ինչպես իդեալական մաշկ ունենալ. 8 գաղտնիք մաշկաբանից

 

  • սոյա,
  • սմբուկ,
  • սոխ,
  • ծնեբեկ։


Պատճառներ։ Կնճիռների արտահայտվածության վրա մեծապես ազդում է ալկոհոլի օգտագործումը, որը ջրազրկման պատճառ է դառնում։ Վաղաժամ ծերացման պատճառ կարող է դառնալ նաև շաքարավազը։

Ի՞նչ անել

  • Հակաօքսիդանտները կօգնեն մաշկին երիտասարդ տեսք հաղորդել։
  • Սննդակարգ ներառեք կանաչ բանջարեղեն, սպանախ, ծնեբեկ, նեխուր, սմբուկ, սխտոր և սոխ։


Աչքերի տակ մուգ պարկերի առկայության դեպքում կարող եք օգտագործել


Ինչպես իդեալական մաշկ ունենալ. 8 գաղտնիք մաշկաբանից

 

  • ջուր,
  • միս,
  • հնդկաձավար,
  • թունա ձուկ։


Պատճառը։ Սխալ է այն կարծիքը, թե աչքերի տակ մուգ պարկերն առաջանում են միայն քիչ քնելու հետևանքով։ Դրանք կարող են վկայել նաև որոշ հիվանդությունների առկայության, ինչպես նաև որոշակի մթերքը յուրացնելու անկարողության մասին։

Ի՞նչ անել

  • Հետազոտություն անցեք՝ հասկանալու համար, արդյոք առկա՞ է որոշակի մթերք յուրացնելու անկարողություն, թե՞ ոչ։ Սննդակարգից բացառեք պոտենցիալ վտանգ ներկայացնող մթերքը։ Առաջին հերթին՝ խոսքը վերաբերում է լակտոզա պարունակող մթերքին։ Դրանց շարքում են կաթնամթերքը, հացաբուլկեղենը, չիպսը, լուծվող սուրճը, արագ պատրաստվող սուպերը, արհեստական քաղցրացնող միջոցները։

  • Եթե խնդիրը սնունդը յուրացնելու անկարողությունը չէ, աչքերի տակ առաջացած մուգ պարկերը կարող են վկայել ջրազրկման մասին։ Ավելի շատ ջուր խմեք և մի չարաշահեք սուրճը։

  • Հարկավոր է սննդամթերք ներառել նաև երկաթ պարունակող և հեմոգլոբինի մակարդակը բարձրացնող մթերք։ Երկաթի անբավարար քանակը ևս կարող է ազդել աչքերի տակ պարկերի առաջացման վրա։ Աշխատեք ավելի շատ օգտագործել կարմիր միս, թունա ձուկ, ձվի դեղնուց, հնդկաձավար։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ