Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Աչքերի տակ առաջացած պարկերից ազատվելու բնական միջոց. 168.am

Աչքերի տակ առաջացած պարկերից ազատվելու բնական միջոց. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ աչքերի տակ պարկերի առաջացումը կարող է պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով։

Աչքերի տակ առաջացած պարկերը կարող են ժառանգականության հետևանք լինել։ Եթե ծնողների աչքերի տակ պարկեր են առաջանում, հարկավոր է պարզապես համակերպվել այդ խնդրի հետ։ Միևնույն ժամանակ՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այն ամենը, ինչ կարող է օրգանիզմում ջրի կուտակման պատճառ դառնալ, նպաստում է աչքերի տակ պարկերի առաջացմանը։ Նվազեցրեք աղի օգտագործումը և համոզվեք, որ օրգանիզմում ավելորդ հեղուկ չի կուտակվում։ Մեծ քանակով սուրճի և ալկոհոլի օգտագործումը ևս կարող է հանգեցնել օրգանիզմում հեղուկի կուտակման։

Եթե հարթ բարձի վրա եք քնում, հեղուկը գիշերը կարող է կուտակվել աչքերի շուրջ՝ դառնալով ոչ թարմ տեսքի պատճառ։ Գլուխն ավելի բարձր դիրքում պահելը կարող է լավացնել քնի որակը։ Եթե աչքերի տակ առաջացած պարկերն անհանգստացնում են ձեզ, կարող եք ուշադրություն դարձնել առաջարկվող միջոցին։

Կիտրոնը վիտամին C է պարունակում, որն օգնում է մաշկին ավելի երիտասարդ տեսք ունենալ, կանխարգելել դրա վաղաժամ ծերացումը։ Մաշկի առողջության համար շատ կարևոր են նաև B խմբի վիտամինները. դրանով հարուստ է լոլիկը։

Աչքերի տակ առաջացած պարկերի դեմ բնական միջոց պատրաստելու համար հարկավոր է քամել լոլիկի հյութը, խառնել կես կիտրոնի հյութի հետ։ Խառնուրդը պետք է բամբակի օգնությամբ քսել աչքերի տակի հատվածին։ 15 րոպե անց լվացեք։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ