Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ակտիվացրած ածուխը մաքրում է ոչ միայն ստամոքսը, այլև՝ մաշկը. 168.am

Ակտիվացրած ածուխը մաքրում է ոչ միայն ստամոքսը, այլև՝ մաշկը. 168.am

Յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ընդունել է ակտիվացված ածուխ, օրինակ՝ թունավորումների ժամանակ: Զարմանալի է, սակայն հենց ածուխն է դարձել ժամանակակից խնամքի միջոցների բաղադրիչ մաս: Ածուխը արդյունավետ ախտահանում է մաշկը, վերացնում է վնասակար տարրերը: Ածուխը դուրս է բերում տոքսինները, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է նաև դեմքի մաշկի համար:

Ակտիվացրած ածուխով դիմակներն ակտիվորեն մաքրում են ծակոտիները՝ կանխարգելելով մաշկի վնասումը: Համացանցում կարելի է գտնել բազմաթիվ դիմակների բաղադրատոմսեր, որոնք պատրաստված են ածուխից: just-lady կայքն առաջարկում է իր յուրօրինակ բաղադրատոմսը:

Բաղադրությունը.

  • 1 թ/գ ակտիվացրած ածուխ,
  • 1 թ/գ ալոէի գել,
  • 1 թ/գ ջուր կամ վարդի ջուր,
  • 5 կաթիլ թեյի ծառի յուղ,
  • 1 պտղունց ծովի աղ:


Միջին տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչներն ու բարակ շերտով քսեք դեմքին: Թողեք դիմակը չորանա, ապա լվացվեք: Այս դիմակը կմաքրի ծակոտիները:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ