Դեմքի խնամք
Արդյունավետ բնական միջոց՝ մարմնի վրայի բծերից ազատվելու համար. 168.am
Կիտրոնի բնական հատկությունների շնորհիվ դրա թթվի հիմքով պիլինգն արդյունավետ պայքարում է ճարպագեղձերի աշխատանքի ակտիվության դեմ, նպաստում է ծակոտիների նեղացմանը։ Econet.ru կայքը գրում է, որ այդ պատճառով կիտրոնը խորհուրդ է տրվում մի շարք դեպքերում։
Կիտրոնի պիլինգ. օգտագործման կանոնները
Պիլինգի համար նախատեսված միջոցը պատրաստում են նախօրոք՝ հետևելով մաշկի տեսակի և բաղադրիչների առնչությամբ տրվող խորհուրդներին։ Պատրաստած դիմակը լավ խառնում են, մինչև ստանան միասեռ զանգված։ Մինչև սկրաբը մաշկին քսելը մաշկը տաքացնում են ջրով և մաքրում. միայն մաքուր և տաք մաշկին կարելի է քսել դիմակը` նուրբ, մերսող շարժումներով։ Դիմակը մաշկին պահում են 5-15 րոպե՝ կախված մաշկի տեսակից և անհատական զգացողություններից։ Որպես կանոն՝ չոր և նորմալ մաշկի համար օպտիմալ ժամանակահատվածը կազմում է 5-8 րոպե, յուղոտ մաշկի համար՝ 8-12։ Դիմակը մաշկից մաքրում են տաք ջրով, իսկ մաշկին խոնավեցնող նրբաքսուկ քսում։ Կիտրոնի պիլինգը խորհուրդ է տրվում կատարել.
- մեկ շաբաթվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի` յուղոտ մաշկի դեպքում,
- 10-14 օրովա մեջ 1 անգամ` նորմալ մաշկի դեպքում,
- 2-3 շաբաթվա ընթացքում 1 անգամից ոչ ավելի` չոր մաշկի դեպքում:
Յուղոտ մաշկի համար։ 1 ճաշի գդալ մեղրը տաքացնում են գոլորշու միջոցով և լավ խառնում 200 մլ բնական ոչ յուղոտ յոգուրտի ու կես կիտրոնի հյութի հետ։ Հարում են ձվի դեղնուցը և ավելացնում հիմնական զանգվածին, ևս մեկ անգամ խառնում։
Չոր և նորմալ մաշկի համար։ Անհրաժեշտ է 1 թեյի գդալ կիտրոնի կեղև։ Այն խառնում են 1 ճաշի գդալ վարսակի կամ բրնձի ալյուրի հետ։ Ավելացնում են մի փոքր ջուր, որպեսզի դիմակը հարմար լինի քսել դեմքին։ Եթե մաշկը զգայուն չէ, կարելի է ավելացնել կես թեյի գդալ կիտրոնի հյութ։
Անգլիական պիլինգ։ Կիտրոնի կեղևն անհրաժեշտ է խառնել 1 ճաշի գդալ բնական բուսական յուղի հետ։ Ավելացնում ենք նաև 1-2 կաթիլ կիտրոնի եթերային յուղ։
Կիտրոնով պիլինգ՝ բծերի դեմ։ Մանրացրեք 1 կիտրոնի կեղևը, ավելացրեք 100 գրամ թթվասեր կամ ոչ յուղոտ յոգուրտ, ինչպես նաև 6-7 կաթիլ ռոզմարինի եթերային յուղ։ Լավ խառնեք բոլոր բաղադրիչները և քսեք խնդրահարույց հատվածներին։ 15-20 րոպե անց լվացեք տաք ջրով։
Ե՞րբ կարելի է օգտագործել կիտրոնի պիլինգ.
- հոգնած մաշկի դեպքում,
- կեղտոտ մաշկի դեպքում,
- յուղոտ մաշկի դեպքում,
- եթե ունեք խնդրահարույց մաշկ,
- թոշնած մաշկի դեպքում, երբ կան ծերացման առաջին նշանները։
Հակացուցումներ։ Շատ չոր, զգայուն և գրգռված մաշկի դեպքում կիտրոնի պիլինգ խորհուրդ է տրվում կատարել շատ զգուշությամբ։ Կողմնակի ազդեցությունից խուսափելու համար գերադասելի է խորհրդակցել մասնագետի հետ։ Ընտրեք այն բաղադրատոմսը, որոնց կազմում մտնում են փափկացնող և խոնավացնող բաղադրիչներ։
10.05.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
