Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Տնային պայմաններում մաշկը մաքրելու բաղադրատոմս. yourhit.ru

Տնային պայմաններում մաշկը մաքրելու բաղադրատոմս. yourhit.ru

Տնային պայմաններում մաշկը մաքրելու, մեռած բջիջներից, ակնեից և սև կետերից ազատվելու համար այս բաղադրատոմսը լավագույններից է, քանի որ բաղադրիչներից յուրաքանչյուրն ուղղված է մաշկի բարելավմանն ու գեղեցկացմանը։

 

Ասպիրրնը, որպես հակաբորբոքային միջոց, բուժում է մաշկի վրա առկա պզուկները, վիտամին C-ն՝ կիտրոնի հյութը, անցկացնում է բորբոքային կարմրությունը։

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է.

  •   ասպիրինի 6 դեղահաբ,
  •   թարմ կիտրոն,
  •   3 ճաշի գդալ սոդա:


Ինչպես պատրաստել

1․  Ասպիրինի 6 դեղահաբը փոքրիկ տարայի մեջ լուծել քամած կիտրոնի հյութի հետ, հավանական է բավարարի կես կիտրոնի հյութը։ Կիտրոնի հյութն ավելացրեք ասպիրինի վրա այնքան, որպեսզի ստացվի կպչուն մածուկ։

2․  Պատրաստի մածուկը քսեք դեմքին՝ շրջանաձև շարժումներով (եթե ալերգիա ունեք ասպիրինի նկատմամբ, ապա մածուկը նախապես փորձեք ձեռքի ներքին հատվածի մաշկի վրա՝ մինչ դեմքին քսելը)։

3․  Թողեք դիմակը չորանա դեմքի վրա մոտավորապես 10 րոպե։ Եթե ունեք զգայուն մաշկ, կամ դիմակն օգտագործում եք առաջին անգամ, կարելի է սահմանափակվել 5 րոպեով։

4․  Դիմակը լվանալ՝ օգտագործելով սոդայի մեջ թաթախված թաց բամբակյա խծուծ։

5․ Սոդայով  դեմքը մաքրելուց հետո լվացվել սառը ջրով և չորացնել մաքուր սրբիչով։

Դիմակից հետո մաշկը չորանում է և անհրաժեշտ է մաշկին քսել խոնավացնող քսուկ։ Դիմակն օգտագործելուց հետո կզգաք, թե ինչպես է մաշկը ձգվել և թարմացել։

Սկզբնաղբյուր. yourhit.ru
Լուսանկարը. Random Musings from Garden Girl
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ