Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ժելատինե դիմակ կնճիռների վերացման և դեմքի սպիտակեցման համար. openblog.am

Ժելատինե դիմակ կնճիռների վերացման և դեմքի սպիտակեցման համար. openblog.am

Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս դեմքի ժելատինե (դոնդող) դիմակներ օգտագործել նրանց, ովքեր ցանկանում են մշտապես գեղեցիկ և թարմ տեսք ունենալ: Նմանատիպ դիմակներ հաճախ օգտագործելու դեպքում մաշկը մաքրվում, թարմանում և ձգվում է:

Ժելատինը լրացնում է կոլեգենի անբավարարությունը, որն առաջանում է տարիքի հետ: Այս դիմակները վերացնում են փոքր կնճիռները, սպիտակեցնում են դեմքը: Ուշագրավ է, որ գեղեցկության սրահներում ժելատինը շատ են օգտագործում որպես այտերի ձգմանը նպաստող միջոց, ավելացնում են շամպունների մեջ, ինչպես նաև կիրառում են եղունգների ամրացման համար:

Առաջակում ենք ժելատինե դիմակի լավագույն տարբերակը:

 

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է.

  • 2 ճաշի գդալ եռացրած ջուր,
  • 1 թեյի գդալ ժելատին,
  • 2 թեյի գդալ բանանի խյուս (պյուրե):


Խառնում եք ջուրը և ժելատինը, ապա ավելացնում եք բանանի խյուսը: Դիմակն անհրաժեշտ է բարակ շերտով քսել մաքուր դեմքին՝ խուսափելով քսել աչքերի, շուրթերի հատվածում: Դիմակը քսելուց հետո թուլացրեք դեմքի մկանները և սպասեք 20 րոպե:

Դիմակը լվացեք տաք ջրով և մերսումային շարժումներ կատարելով: Այս դիմակի ամենօրյա կիրառության դեպքում մաշկն առավել խնամված տեսք կունենա:

Սկզբնաղբյուր. openblog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ