Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

5 հետաքրքիր փաստ մաշկի վրա կոկոսի յուղի ազդեցության մասին. 1in.am

5 հետաքրքիր փաստ մաշկի վրա կոկոսի յուղի ազդեցության մասին. 1in.am

Այսօր հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ կոկոսի յուղն ազդում է մեր առողջության վրա: Մասնագետներից շատերը պնդում են, որ սննդի մեջ այդ յուղի օգտագործումը վատ գաղափար է: Սակայն մաշկի համար, անկասկած, այն շատ օգտակար է:

Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ, թե ինչպես է կոկոսի յուղն ազդում մաշկի վրա:

1. Կոկոսի յուղը խոնավացնում է մաշկը

Կոկոսի յուղը կարելի է ամեն օր օգտագործել մաշկը խանավացնելու համար: Այն հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար, սակայն հատկապես արդյունավետ է նորմալ եւ չոր մաշկի համար: Կոկոսի յուղը պարունակում է ճարպաթթուներ, որոնք լավացնում են մաշկի խոնավությունը կլանող հատկությունը: Այն նաեւ փափկացնում է ծնկների, կոճերի եւ արմունկների մաշկը:

2. Կոկոսի յուղն ընդդեմ ճաքող շրթունքների

Կոկոսի յուղը խոնավացնում է շրթունքները եւ պաշտպանիչ շերտ ստեղծում: Ճաքող շրթունքները բուժելու համար կոկոսի յուղը կարելի է խառնել թուրինջի, անանուխի կամ նարնջի յուղի հետ:

3. Կոկոսի յուղը կանխում է կնճիռները

Կոկոսի յուղն ունի հակատարիքային հատկություններ: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, Օմեգա-3 եւ Օմեգա-6 ճարպաթթուներով, որոնք մաշկն առավել առաձգական ու երիտասարդ են դարձնում՝ կանխելով կնճիռների վաղ առաջացումը: Կոկոսի յուղը նաեւ պայքարում է ազատ ռադիկալների դեմ:

4. Կոկոսի յուղն օգնում է բուժել այրվածքները

Կոկոսի յուղի փափկացնող հատկությունն օգնում է այրվածքները բուժելիս: Վնասված հատվածին կարելի է քսել յուղի փոքր քանակ, բայց անչափ կարեւոր է համոզվել, որ այն ալկոհոլ կամ այլ բուրավետ նյութեր չի պարունակում:

5. Կոկոսի յուղն օգտակար է էկզեման եւ դերմատիտը բուժելիս

Կոկոսի յուղը պոլիֆենոլներ է պարունակում, որոնք օգնում են թեթեւացնել այն մարդկանց վիճակը, ով ունի մաշկաբորբ, էկզեմա կամ արտահայտված ցան մաշկի վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. zdorovoelico.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ