Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Տնային պայմաններում սև կետերից ազատվելու 5 մեթոդ. newsarmenia.am

Տնային պայմաններում սև կետերից ազատվելու 5 մեթոդ. newsarmenia.am

Քթի վրայի սև կետերը կարող են փչացնել նույնիսկ ամենամանրակրկիտ դիմահարդարումը: Սակայն պետք չէ տխրել՝ այդ թերությունը կարելի է հեշտությամբ վերացնել, և դրա համար հարկավոր չէ այցելել գեղեցկության սրահ: Ճիշտ խնամքը տնային պայմաններում կօգնի արդյունավետ ազատվել սև կետերից՝ առանց կողմնակի օգնության, գրում է teleprogramma.pro-ն։

1.Կավից դիմակ

Սպիտակ, երկնագույն կամ նույնիսկ կանաչ կավի հիմքով սովորական դիմակը կամ քիչ քանակությամբ մեղրով կավի դիմակը (մեղրն օժտված է հիանալի հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններով) տնային պայմաններում մաշկի խնամքի լավագույն մեթոդներից է: Այն օգնում է արդյունավետ և արագ ազատվել սև կետերից: Նման դիմակներն ունեն համալիր ազդեցություն. ո՛չ միայն վերանում են սև կետերը, այլ նաև բարելավվում է արյան շրջանառությունը, մաշկը դառնում է ավելի առողջ, թարմ և էլաստիկ: Օգտագործման եղանակը շատ պարզ է. դիմակը հարկավոր է պատրաստել շաբաթը մեկ անգամ (կարելի է քսել մի քիչ շոգեհարած մաշկի վրա), հարկավոր է չթողնել, որ կավի դիմակը ամբողջովին չորանա, այնուհետև լվանալ դեմքը սառը ջրով: Դիմակից հետո պարտադիր խոնավեցնել մաշկը:

2. Շոգեհարում

Սովորական շոգեհարումը հիանալի մեթոդ է սև կետերի կանխարգելման համար: Կարևոր է կատարել այս գործընթացը կանոնավոր կերպով: Այսպիսով, հարկավոր է մեծ տրամագծով տարայի մեջ լցնել տաք ջուր, փակել գլուխը ստվար սրբիչով և դեմքը կախել գոլորշու վրա 10 րոպեից ոչ ավելի, բավարար կլինի նաև 5 րոպեն: Շոգեհարումից հետո պետք է երեք անգամ լվանալ դեմքը՝ գոլ, զով և սառը ջրով: Ապա պետք է չորացնել դեմքը փափուկ, մաքուր սրբիչով և խոնավեցնել քսուկով: Այս մեթոդը ռազմավարական է` սև կետերից ազատվելու համար: Այս մեթոդը ցանկալի է սովորություն դարձնել: Խորհուրդ է տրվում կրկնել միջոցառումը շաբաթը երկու անգամ, իսկ արդյունք նկատելուն պես կարելի է ավելի հազվադեպ կատարել:

3. Կերակրի սոդա

Կերակրի սոդան տնային պայմաններում մաշկի խնամքի հիանալի, բայց թերագնահատված միջոց է: Ճիշտ օգտագոծման դեպքում այն վերածվում է փափուկ շերտազատողի, որը խորը մաքրում է ծակոտիները և կանխարգելում է ակնեի ու սև կետերի առաջացումը: Պետք է խառնել սոդան սենյակային ջերմաստիճանի ջրի հետ՝ մինչև մածուկի թանձրության քսուքի առաջացումը, ապա քսել մաշկի վրա և մերսել դեմքը նուրբ շարժումներով՝ շատ զգույշ: Ոչ մի դեպքում պետք չէ չարաշահել: Մերսումից հետո անհրաժեշտ է լվանալ մածուկանման քսուկը գոլ ջրով, չորացնել դեմքը և քսել խոնավեցնող քսուկ։ Կրկնել շաբաթը մեկ անգամ:

4. Տնական տոնիկ

Սեփական պատրաստման տոնիկի հետ ստիպված կլինեք մի փոքր չարչարվել, բայց արդյունքը դրան արժանի է: Դուք կունենաք հարյուր տոկոսանոց բնական խնամքի միջոց, որը չի պարունակի անհայտ ծագման արհեստական խառնուրդներ և հավելումներ: Պետք է կտրտել թարմ անանուխի տերևներ և վրան ավելացնել խնձորի քացախ, ապա ավելացնել նույն քանակության ջուր, նույնքան և քացախ: Հարկավոր է մեկ շաբաթով դնել խառնուրդը չոր և սառը տեղ: Մեկ շաբաթ անց պետք է ավելացնել ջուր այնքան, որ խառնուրդը հասնի նախկին մակարդակին ու տեղադրել սառնարանի մեջ: Այս հեղուկը խորհուրդ է տրվում օգտագործել օրը մեկ անգամ՝ քնելուց առաջ, քսելով դեմքի այն հատվածներին, որոնք առավել շատ են հակված սև կետերի առաջացմանը: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ նման տոնիկը մաշկին վնաս չի տա: Խնձորի քացախը պարունակում է մի շարք օգտակար միկրոտարրեր՝ նատրիում, կալիում, կալցիում, կրեմնիում, մագնեզիում, երկաթ և այլ տարրեր, ինչպես նաև ֆերմենտներ: Այն օգտագործվում է վնասված մազերը բուժելու համար (դարձնում է դրանք փայլուն և կանխարգելում է մազաթափությունը), ինչպես նաև տարբեր հիվանդությունները կանխարգելելու նպատակով: Իսկ անանուխն օգնում է կանխարգելել բորբոքումը, հանգստացնում և սառեցում է մաշկը:

5. Շաքարի սկրաբ

Բնական էքսֆոլիանտներից ամենաքաղցրը կօգնի ազատել մաշկը մեռած հյուսվածքներից, մաքրել ծակոտիները և կանխարգելել սև կետերի առաջացումը: Պետք է խառնել շաքարը կոկոսի, նուշի, ժոժոբայի կամ նույնիսկ ձիթապտղի յուղի հետ՝ մինչև մածուկանման թանձրության քսուկի ստացումը: Շրջանաձև շարժումներով քսել այն մաշկի վրա: Դեմքը պետք է մերսել փափուկ, բայց` վստահ: Մերսումից հետո պետք է լվանալ մածուկը սկզբում գոլ ջրով, ապա՝ սառը: Դրանից հետո անհրաժեշտ է լավ չորացնել դեմքը և քսել խոնավացնող քսուկ։ Սև կետերից ազատվելու համար պետք է օգտագործել շաքարային սկրաբը շաբաթը մեկ անգամ:

Նկատենք, որ բոլոր վերոնշյալ մեթոդները կիրառվում են շաբաթը մեկ կամ երկու անգամ, ոչ ավելի: Ընդ որում, խորհուրդ է տրվում սովորական ամենօրյա խնամք. սառը ջրով լվացվել օրը երկու կամ երեք անգամ (եթե իրավիճակը ներում է լվացվել կեսօրից հետո) և լվացվելուց հետո անպայման խոնավացնել դեմքը: Արագ արդյունքներ ակնկալել հարկավոր չէ. սև կետերը մեկ անգամ դիմակ քսելուց հետո մեկընդմիշտ չեն վերանա:

 

Բոլոր այս մեթոդները հարկավոր է սովորություն դարձնել՝ չմոռանալ դրանց մասին և, միևնույն ժամանակ, չափազանց հաճախ չկիրառել:

Սկզբնաղբյուր. newsarmenia.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ