Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ինչպես խնամել ձմռանը և ցուրտ եղանակներին դեմքը` չորանալուց. escopharm.am

Ինչպես խնամել ձմռանը և ցուրտ եղանակներին դեմքը` չորանալուց. escopharm.am

Ձմռան սառը օդից, ձյունից, քամուց դեմքի մաշկը հաճախ չորանում, կարմրում է և մաշկը լրացուցիչ խնամք է պահանջում: Այս հարցում կօգնեն «ձմեռային դիմակները», որոնք կարող եք պատրաստել տնային պայմաններում:


Բանանով դիմակ. 1/4 բանանը պատառաքաղով լավ տրորել, ավելացնել 3 կաթիլ կիտրոնի հյութ և 3-5 կաթիլ ձիթապտղի ձեթ: Լավ խառնել, քսել դեմքին, թողնել 15 րոպե, ապա լվացվել գոլ ջրով: Այս դիմակը սնուցում է մաշկը, վերականգնում բնական խոնավությունը և լավացնում գույնը:


Մեղրով և կիտրոնով դիմակ. 1 թեյի գդալ մեղրը, 30-40 կաթիլ կիտրոնի հյութը և 1 ճաշի գդալ սպիտակ կավը լավ խառնել, քսել դեմքին: 25 րոպեից լվացվել սառը ջրով:


Մեղրով և սպիտակուցով դիմակ. 1 ձվի սպիտակուցին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, կես թեյի գդալ ալյուր, խառնել: Քսել դեմքին, 10 րոպեից լվանալ սառը ջրով:


Այս սնուցող պրոցեդուրաներից հետո քսել դեմքի խնամքի համար նախատեսված «Նարին-է» (Նարինե) նրբաքսուկը, որը կսնուցի մաշկը, կվերականգնի մաշկի ամբողջականությունը և կփափկեցնի այն՝ պաշտպանելով սառը օդի բացասական ազդեցություններից:

Սկզբնաղբյուր. escopharm.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ