Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Այս միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից. realnews.am

Այս միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից. realnews.am

Քրքումը (Turmeric, Куркума) մաշկի վրա ունենում է հիասքանչ ազդեցություն։ Այն ունի հակաբակտերիալ, հակաբորբոքային հատկություններ։ Այն լավագույն միջոց է ակնեից, ակնեի հետքերից ազատվելու, ճարպոտ մաշկը կարգավորելու, երիտասարդ և առողջ մաշկ ունենալու համար։
 
Հնդկաստանում կանայք այն օգտագործում են նաև որպես անցանկալի մազերից ազատվելու միջոց, որն արգելակում է մազերի աճը։
Քսուկի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը քրքումի վրա ավելացնել այնքան կաթ, որպեսզի ստացվի պինդ զանգված։ Պատրաստի զանգվածը քսել մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ և թողնել չորանա։ Ձեռքերի կամ չոր կտորի օգնությամբ շրջանաձև մերսումներով հեռացնել դեմքից քսուկն, այնուհետեւ լվացվել։ Այս պրոցեդուրայից հետո մաշկի գույնը կարող է փոխվել, որը կարելի է անցկացնել կաթի միջոցով․ բամբակը թրջեք կաթի մեջ և մաքրեք մաշկը։
 
Քրքումով այս բաղադրատոմսը կարելի է օգտագործել մի քանի օրը մեկ անգամ և, հետևողական լինելու դեպքում, մի քանի ամսից կզգաք, որ հաստ և մուգ մազերը բարակել են, իսկ բարակ մազերն՝ անհետացել։
 
Այս բաղադրատոմսը լիովին անվնաս է։ Դարեր շարունակ Հնդկաստանում այն օգտագործում են անգամ երեխաների մոտ անցանկալի մազերը հեռացնելու համար։ Քրքումն օգտագործում են սկսած 1 ամսականից, որի արդյունքը լինում է այն, որ մի քանի ամսից երեխան ամբողջովին ազատվում է անցանկալի մազերից։
 
Փորձեք այս միջոցը, արդյունավետության մասին դատեք ինքներդ ու կիսվեք մարդկանց հետ։

Սկզբնաղբյուր. realnews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ