Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ձմերուկը՝ գեղեցկության համար. լավագույն բաղադրատոմսեր. 1in.am

Ձմերուկը՝ գեղեցկության համար. լավագույն բաղադրատոմսեր. 1in.am

Ձմերուկը շատ օգտակար է մաշկի համար, քանի որ 90%-ով բաղկացած է ջրից: Եթե նկատում եք, որ մաշկը թորշոմել է և չորացել, օգտվեք ձմերուկի բաղադրատոմսերից, որոնք 10-20 րոպեից հետո մաշկի վիճակը կբարելավեն, հայտնում է hronika.info-ն:

1. Չոր մաշկի համար ձմերուկի միջուկից, յուղոտ թթվասերից և ձիթապտղի յուղից դիմակ պատրաստեք: 15 րոպեից հետո դեմքը լվացեք գոլ ջրով, ապա շփեք «ձմերուկային» սառույցով: Երբ դեմքը չորանա, լվացվեք:

2. Մաշկի վատ գույնի և անկենդան տեսքի դեպքում կօգնի ձմերուկի լոսյոնը: Հարիչով հարել ձմերուկի միջուկը և ավելացնել վարունգի հյութ: Դեմքը շփել օրվա ընթացքում մի քանի անգամ:

3. Ձմերուկից կարելի է պատրաստել սնուցիչ դիմակ: Չոր մաշկի համար ձմերուկին ավելացնել բուսական յուղ և թթվասեր, իսկ ճարպոտ մաշկի համար` կեֆիր կամ անյուղ յոգուրտ: 15-20 րոպեից հետո դիմակը լվացեք սառը ջրով:


Եթե ժամանակ չունեք դիմակներ պատրաստելու, ապա ուղղակի ձմերուկի կտորով շփեք դեմքը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.lady.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ