Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Հակաօքսիդանտները հակացուցված են երիտասարդ մաշկին. med.news.am

Հակաօքսիդանտները հակացուցված են երիտասարդ մաշկին. med.news.am

Գեղեցկության ժամանակակից արդյունաբերական աշխարհն ակտիվորեն գովազդում է հակաօքսիդանտներով հագեցած թանկարժեք քսուկները։ Սակայն երիտասարդ մաշկի համար դրանք ո՛չ միայն կարող են օգտակար չլինել, այլ նաեւ վնասակար լինել։ Այս մասին հայտարարել են Քալիֆորնիայի Buck Institute for Research on Ageing-ի գիտնականները։

Հակաօքսիդանտներն օգտակար են համարվում, քանի որ կանխում են ազատ ռադիկալների կողմից բջիջների վնասման գործընթացը։ Սակայն գիտնականները պարզել են, որ երիտասարդներին ազատ ռադիկալներն անհրաժեշտ են առողջ մաշկի բուժման եւ վերականգնման համար։

Հետազոտողները փորձարկում են իրականացրել ազատ ռադիկալների ավելցուկ ունեցող մկների վրա՝ ակնկալելով տեսնել կրծողների վաղաժամ ծերացումը։ Սակայն, արդյունքում, մկների մաշկի վիճակն, իրականում, ոչ թե վատացել էր, այլ՝ լավացել։

Դա գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ մինչեւ 50 տարեկանն ազատ ռադիկլաներն, ըստ երեւույթին, ավելի շատ օգուտ են բերում, քան՝  վնաս։ Իսկ սննդում կամ մաշկի վրա մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ օգտագործելը կարող է բացասաբար անդրադառնալ 20 տարեկանից բարձր տարիքի երիտասարդների վրա, քանի որ նրանց մաշկը կդադարի արդյունավետ վերականգնվել։

Այս հետազոտությունը հաստատում է ԴՆԹ կառուցվածքի առաջին բացահայտողներից դոկտոր Ջեյմս Ութսոնի հակասական այն պնդումները, թե հակաօքսիդանտները կարող են վնասակար լինել ուռուցքային հիվանդությունների վերջին փուլերում։

Նշենք, որ հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. rosy-cheeks.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ