Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Քրքումով դիմակ` կնճիռների, բշտիկների և աչքի սև շրջանակների դեմ. tert.am

Քրքումով դիմակ` կնճիռների, բշտիկների և աչքի սև շրջանակների դեմ. tert.am

Healthy Life Tricks-ը դեմքի մաշկի համար նախատեսված դիմակի բաղադրատոմս է ներկայացրել, որն օգնում է վերացնել կնճիռները, բշտիկները, աչքերի տակ սև շրջանակները և հարթեցնել մաշկը:

Քրքումը հայտնի է իր առողջարար և հիվանդությունները կանխող հատկությամբ, սակայն քչերը գիտեն, որ դրա պարունակության մեջ առկա հակաօքսիդանտները հիանալի խոնավեցնող ու հակատարիքային միջոցներ են կատարյալ մաշկ ունենալու համար: Այն կարգավորում  է ճարպագեղձերի աշխատանքը  և օգտակար է յուղոտ մաշկ ունեցողների համար:
 
Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • 1 թեյի գդալ քրքումի փոշի,
  • 1 թեյի գդալ բնական յոգուրտ,
  • 1 թեյի գդալ չմշակված մեղր:


Պատրաստման եղանակը. բոլոր բաղադրիչները պետք է լավ խառնել մինչև խիտ ու համասեռ զանգված ստանալը:  Դիմակը պետք է քսել մաքուր մաշկին, թողնել 20 րոպե, ապա լվանալ տաք ջրով:

Այս դիմակն անհրաժեշտ է շաբաթական 3-4 անգամ կիրառել՝ կատարյալ արդյունքի հասնելու համար: Արդյունքը կնկատվի երկու շաբաթից:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. horoshulya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ