Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դիմակ` դեմքի մաշկին 15 րոպեում փայլուն և հարթ տեսք հաղորդելու համար. tert.am

Դիմակ` դեմքի մաշկին 15 րոպեում փայլուն և հարթ տեսք հաղորդելու համար. tert.am

Մաշկի հետ կապված խնդիրներ ունեցողների համար Healthy Life Tricks-ը հեշտ պատրաստվող և արդյունավետ դիմակի բաղադրատոմս է ներկայացրել, որը կօգնի լուծել չոր մաշկի, շերտազատվող մաշկի, բշտիկների և կորյակների խնդիրները:

Այս  դիմակը կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում մաշկը կդառնա փայլուն, ձիգ, հարթ և կնճիռներն ու բորբոքվածությունը կվերանան: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է.

2 թեյի գդալ հացահատիկային կամ վարսակի ալյուր,
1 թեյի գդալ երիցուկի ծաղիկ,
100-150 մլ եռացող ջուր կամ կաթ:

Պատրաստման գործընթացը.

Անհրաժեշտ է երիցուկի ծաղիկները խառնել վարսակի ալյուրի հետ, ապա ավելացնել եռացող ջրին կամ կաթին: Պետք է մի քանի րոպե թողնել, որ մածուցիկ զանգված ստացվի: Երբ խառնուրդը դեռ տաք է, այն հաստ շերտով քսել մաքուր դեմքին` զգուշանալով այրվելուց: Դիմակը հանեք 15 րոպե անց և դեմքը լվացեք տաք ջրով:


Դեմքի կարմրությունն անցնում է, մաշկը դառնում է ավելի առողջ, հարթ, փափուկ և ձիգ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. irinazaytseva.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ