Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ինչպե՞ս ազատվել մաշկի սև կետերից, կորյակներից ու թարախային բշտիկներից. avanta.am

Ինչպե՞ս ազատվել մաշկի սև կետերից, կորյակներից ու թարախային բշտիկներից. avanta.am

Ինչպե՞ս ազատվել մաշկի սև կետերից, կորյակներից  ու  թարախային բշտիկներից. պարզաբանում է  Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-կոսմետոլոգ  Գրետա Դավթյանը:


–   Սովորաբար այսօրինակ հիվանդությունները կարող են ունենալ տարբեր կլինիկական արտահայտվածություններ` սկսած ամենաթեթևից մինչև ամենածանրը:

 

Բշտիկները, անսպասելի ցանը, թարախային պարկերը, սև կետերը կարող են ոչ միայն կոսմետիկ անհանգստություն ու հուզական լարվածություն պատճառել մարդուն, այլև ընդհանուր առողջական վիճակի և սոցիալական պահվածքի վատթարացման պատճառ կարող են դառնալ: Հիվանդության ախտածնության մեջ որոշիչ դեր ունի ճարպագեղձերի գործունեությունը, ինչը պայմանավորված է օրգանիզմում արական հորմոնների քանակի ավելացումամբ:

 

Առաջացման գործոն կարող է հանդիսանալ նաև ժառանգական նախատրամադրվածությունը, ներքին սեկրեցիայի գեղձերի ոչ բնականոն աշխատանքը, ձվարանների պոլիկիստոզը, մարսողական համակարգի ախտաբանական վիճակը` դիսբակտերիոզը, սննդակարգի խանգարումները, գրգռիչ սննդանյութերի չափից ավելի օգտագործումը և այլն:  Բնակչության 80%-ը կարող է բախվել այս խնդիրների հետ, հատկապես 12-25 տարեկանում` հորմոնային կարգավորման շրջանում: Բշտիկները սովորաբար կարող են առաջանալ դեմքի, ուսային գոտու, կրծքի և թիկունքի շրջաններում` այն հատվածներում, որտեղ տեղակայված են ճարպագեղձերը:


–   Ինչպե՞ս պայքարել այս տհաճ երևույթի դեմ:


–   Ոչ վաղ անցյալում այս խնդիրներից շատերը փորձում էին ձերբազատվել ամենապրիմիտիվ և վտանգավոր եղանակով` ինքնուրույն տնային պայմաններում սեղմելով և վնաս հասցնելով մաշկին կամ ծանոթ բարեկամի խորհրդով փորձում էին կիրառել սննդային դիմակներ առաջցնելով մի շարք բարդություններ:

 

Տվյալ միջամտությունները հիմնականում առաջ էին բերում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` հետքեր, մաշկի անհարթություններ` փոսիկներ, ալերգիկ երևույթներ և այլն: Այսօր ժամանակները փոխվել են և նույնիսկ 16-17 տարեկան դեռահասները հասկանում են, որ պրոբլեմատիկ մաշկի խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժիշկ-կոսմետոլոգի օգնությանը: Չէ որ բժիշկը կարող է հստակ որոշել խնդրի առաջացման պատճառն ու մշակել անհատական համալիր բուժման ծրագիր, քանի որ բուժման ծրագիրն ու ընթացքը չի կարող բոլորի համար լինել նույնը:


–   Այս խնդիրների բուժման նպատակով ի ՞ նչ տարբերակներ եք կիրառում:


–   Այսօր էսթետիկ բժշկությունն առաջարկում է միջամտությունների բավական լայն սպեկտոր: Դրանք կարող են լինել, դեղորայքային անհատական բուժման թերապիաներ, լազերային և ապարատային սարքավորումների կիրառում, հատուկ բուժիչ բաղադրիչների միացության կիրառում, քիմիական պիլինգների կիրառում, ինչպես նաև տեղային ներարկումներ:

 

Այս ամենը հնարավորություն է տալիս մաքրել մաշկը տոքսիններից ու ախտոտվածությունից, արագացնել վերականգնման գործընթացը, լավացնել մաշկի գույնն ու որակը, մաքրել խցանված ծակոտիները, կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, սնուցել ու խոնավացնել մաշկը, ինչը կարևոր է ինչպես զգայուն, այնպես էլ չոր, յուղոտ և համակցված մաշկ ունեցողների համար:


–   Իսկ ի՞ նչ կասեք դեռ հին ժամանակներից հայտնի “Չիստկա” մաշկի մեխանիկական մաքրման մասին:


–   Իհարկե դա ակտիվ կիրառվում է բուժման սխեմայի մեջ, սակայն սեղմումներն առանց համապատասխան միջամտությունների իրականացման միայն ավելացնում են ակնեի առաջացման հավանականությունը: Հատկապես տնային պայմաններում եղունգներով  սեղմման արդյունքում ենթամաշկի մեջ ներթափանցում են մանրէներ, առաջացնելով տարբեր տիպի մաշկային ինֆեկցիաներ: Մաշկի պրոֆեսիոնալ մաքրումն անհրաժեշտ միջամտություն է, ինչն այսօր լայն պահանջարկ ունի, սակայն չեմ կարող չշեշտել տվյալ դեպքում պրոֆեսիոնալ բառը, քանի որ շատ կարևոր է, թե ով է դա իրականացնում և ինչ պայմաններում:

 

Կցանկանայի ուղղել դեռահասների ծնողների ուշադրությունն այն բանին, որ մասնագետի օգնությանը դիմեն հենց առաջին նախանշանների առաջացման դեպքում, քանի որ մասնագետի խորհուրդներն ու ցուցումները կօգնեն խուսափել ակնեի առաջացման բարդություններից և կազատեն երեխային հոգեբանական մի շարք բարդույթներից:

Սկզբնաղբյուր. avanta.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

SATEN

02.02.2016

NYUT@ KARDALOV HASKACA VOR PETQ CHE SEXMEL TARAXABSHTIKNER@ ISK INCH E PETQ OGTAGORCEL VOR ANHETANAN TARAXABSHTIKNER@.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ