Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Աչքի մատիտը կարող է վտանգավոր լինել առողջության համար. news.am

Աչքի մատիտը կարող է վտանգավոր լինել առողջության համար. news.am

Աչքի մատիտի սխալ օգտագործումը կարող է վտանգավոր լինել տեսողության համար, նշում են կանադական Վաթերլոուի համալսարանի մասնագետները:

 

Նրանց խոսքով՝ թարթիչների գծի ներքին կողմը ներկելու դեպքում կոսմետիկ մանր մասնիկները, հավանաբար, կհայտնվեն աչքի մեջ, ինչը կարող է հանգեցնել տհաճ հետեւանքների:

 

Ակնաբույժները հաճախ են հանդիպում հիվանդների, որոնց մոտ խնդիրներ են առաջացել կոսմետիկ մանր մասնիկների՝ լինզերի տակ հայտնվելու պատճառով: Աչքի մատիտի պիգմենտները կարող են բացասաբար ազդել տեսողության վրա՝ վատացնելով տեսողությունը եւ այն մշուշոտ դարձնելով: Այդ մասնիկները կարող են հայտնվել նաեւ հենց աչքի մեջ՝ վտանգելով տեսողությունը:

 

Մասնագետները 26-30 տարեկան աչքի հիվանդություններ չունեցող կանանց հետ փորձարկումներ են իրականացրել: Կամավորուհիները բաժանվել էին երկու խմբի՝ առաջին խումբը ներկում էր աչքերը թարթիչների գծի ներքին կողմից, մյուսը՝ աչքին ավելի մոտ, այնինչ մնացածները չէին ներկում աչքերին շատ մոտ գտնվող հատվածները: Գիտնականները պարզել են, որ 15-30 տոկոսը թարթիչների գծի ներքին կողմը ներկելու դեպքում հայտնվում է աչքի մեջ: Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, չնայած նրան, որ այդ մասնիկները հիմնականում հեռացվում են երկու ժամվա ընթացքում, դրանք կարող են կպչել կոնտակտային լինզաներին՝ առաջ բերելով տհաճություն եւ աչքի չորություն:

 

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ներկել թարթիչների արտաքին կողմը միայն, ինչպես նաեւ սրել աչքի մատիտը յուրաքանչյուր օգտագործելուց առաջ, քանի որ դա կօգնի նվազեցնել աչքի մեջ հայտնվող մասնիկների քանակը եւ կանխարգելել հնարավոր ինֆեկցիաները: Միաժամանակ պետք չէ նաեւ մոռանալ քնելուց առաջ կոսմետիկան հեռացնելու մասին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. best-woman.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ