Դեմքի խնամք
Դեմքի մաշկի ձգումը՝ ուլտրաձայնային ճառագայթների միջոցով. news.am
Շատերը տեղյակ չեն, որ մաշկի ձգումը եւ կոլագենների արտադրության խթանումը կարելի է նաեւ ուլտրաձայնային ճառագայթների միջոցով իրականացնել: Բուժման նման ոչ ինվազիվ մեթոդներից մեկը՝ Ultherapy®-ն, վերջերս սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ սանիտարական վերահսկողություն իրականացնող ամերիկյան վարչության հավանությանն է արժանացել:
Մի խոսքով, ուլտրաճառագայթման տեխնոլոգիան, որ ավանդաբար պատկերման եւ այլ բուժական նպատակներով է կիրառություն ունեցել, ներկայումս նաեւ դեմքի մաշկի ձգման գործում է իր օգնությունն առաջարկում: Խոսքը, մասնավորապես, հոնքերի, պարանոցի եւ կզակի հատվածում մաշկի ձգմանն է վերաբերում, թեեւ մեթոդը կրծքավանդակին առաջացած գծերի եւ կնճիռների վերացման հարցում եւս կարող է օգտակար գտնվել:
Ինչպե՞ս է ուլտրաձայնային թերապիան աշխատում
Մաշկաբան Տոնիան Գրոբմայերի մեկնաբանմամբ, մաշկի ձգման համար նախատեսված ուլտրաձայնային ճառագայթներ արձակող սարքը դիմային մաշկի տակ գտնվող մկանների երկրորդ շերտին է 5 մմ խորությամբ հասանելիություն ապահովում: «Նույնիսկ լազերն այդքան չի կարող», - նշել է նա՝ մեկնաբանելով, որ դա հենց այն հարթութունն է, որտեղ կոլագեն է արտադրվում:
Կոլագենի արտադրության խթանում
Ի տարբերություն բուժման բոլոր այլ լազերային եղանակների, որոնց թիրախում մաշկի արտաքին շերտերը կարող են լինել, ուլտրաձայնային թերապիան օրգանի մակերեւույթը շրջանցելու եւ ուլտրաձայնային կոլագենի արտադրություն խթանող էներգիան առավել խորը շերտերի հասցնելու հնարավորություն է ընձեռում:
Խոսքն այն շերտերի մասին է, որոնք առավելապես մաշկին հատուկ բջիջներ եւ կառույցներ են պարունակում: Հենց այդտեղ է, որ 20 տարեկանից հետո տարեց-տարի կոլագենի արտադրության ծավալների, իսկ հետդաշտնադադարային փուլ անցած կանանց մոտ՝ էսթրոգենի մակարդակի կրճատում է նկատվում, ինչի արդյունքում մաշկը սկսում է, նախկին հատկանիշները կորցնելով, ակնհայտորեն չոր ու բարակ դառնալ:
Սակայն կոլագենի արտադրության խթանման պարագայում այն, հատկապես դեմքի եւ պարանոցի հատվածում, կարող է նախկին ձիգ եւ երիտասարդ տեսքը վերականգնել:
«Ուլտրաձայնային թերապիան հրաշալի այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում մաշկի ձգման ինվազիվ պրոցեդուրայի ենթարկվել կամ նախընտրում են վիրահատությունը մի քանի տարով եւս հետաձգել: Պրոցեդուրայի ավարտից անմիջապես հետո այցելուն կարող է, առանց որեւէ ցուցումների, բնականոն կյանքի վերադառնալ: Իսկ բուժման լիարժեք ազդեցությունը 3-6 ամսվա ընթացքում է նկատելի դառնում, երբեմն՝ ավելի շուտ», - մեկնաբանել է Տոնիան Գրոբմայերը՝ հավելելով, որ որոշ դեպքերում, այդուհանդերձ, ցանկալի արդյունքի հասնելու համար, թերապիայի 3 եւ ավելի կուրս կարող է պահանջվել:
Պրոցեդուրան դեմքի եւ պարանոցի մաշկի մեղմ եւ միջին թուլություն ունեցող մարդկանց է ցուցված: Ավելին՝ երիտասարդները եւս (մինչեւ 30 տարեկան) կարող են օգտվել դրանից՝ կանխարգելման համար: Որոշ դեպքերում այն նաեւ պլաստիկ վիրաբույժներն են նշանակում՝ վիրահատության արդյունքների երկարատեւությունն ապահովելու համար:
Տոնիան Գրոբմայերի միակ զգուշացումն այն է, որ պրոցեդուրան իրականացնելիս պետք է միայն լիցենզավորված եւ փորձառու մանագետի օգնությանը դիմել:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
11.11.2014 