Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դիմահարդարման 5 սխալ, որոնք ծերացնում են. ինչպես խուսափել սխալներից. 1in.am

Դիմահարդարման 5 սխալ, որոնք ծերացնում են. ինչպես խուսափել սխալներից. 1in.am

ELLE-ն հավաքել է գլխավոր makeup-սխալներն ու ներկայացնում է դրանք վերացնելու խորհուրդները: Գաղտնիք չէ, որ մենք բոլորս միշտ ցանկանում ենք ունենալ երիտասարդ ու թարմ տեսք: Մեր դաշնակիցներն այդ գործում նրբաքսուքների խորամանկ բանաեւերն են ու պրոցեդուրաները:

 

Սակայն անգամ մաշկի ամենահետևողական խնամքն է խամրում ոչ ճիշտ դիմահարդարումից:

 

  1. Ոչ ճիշտ ընտրված դեմքի տոնային նրբաքսուքի գույնը
    Սխալ ընտրված նրբաքսուքը դեմքի վրա նայվում է ինչպես դիմակ: Այսպես՝ բաց գույնը ձեզ մումիա կդարձնի, մուգը՝ մի քանի տարով կծերացնի: Գլխավորն այն է, որ տոնային նրբաքսուքը պետք է իդեալական կերպով համադրվի մաշկի գույնի հետ:
    Չսխալվելու համար մի փոքր քսեք դեմքի ներքևի հատվածում՝ քունքի մոտ, ևւ ընտրեք այն երանգը, որը մաշկի վրա աննկատ շերտով կնստի:

  2. Մուգ շրթներկ
    Տարիքի հետ շուրթերը կորցնում են իրենց մուգ գույնը: Դա կօգնի ուղղել նուրբ վարդագույն կամ մանուշակագույն շրթներկը, որի վրայից կարող եք քսել մի քիչ փայլ՝ կերպարին զգայականություն հաղորդելու համար: Իսկ մուգ գույնն անգամ լիքը շուրթերն է բարակ ցույց տալիս: Եթե չեք դիմանում այս աշնանը տարածված գինեգույն երանգների օգտագործմանը, ապա խիտ շրթներկերը փոխարինեք գելայիններով:

  3. Ներքևի կոպի սև մատիտ
    Նման դիմահարդարումը թվում է չափազանց դրամատիկ, բացի դրանից՝ աչքերը անհամեմատ փոքրացնում է: Եթե, այնուամենայնիվ, որոշել եք ընդգծել աչքերը, ապա մի զլացեք ու ներկեք վերևի կոպը:

  4. Կարմրաներկի սխալ ընտրված գույն
    Բրոնզե կամ շագանակագույն կարմրաներկը շահեկանորեն ընդգծում է այտոսկրերը: Սակայն դա այն դեպքում, եթե վրձնին տիրապետում է պրոֆեսիոնալը: Առօրյայում ընտրեք բնական երանգներ: Որպեսզի դեմքը թվա ավելի ձգված, այն քսեք այտերի առավել ցցուն հատվածներին ու կտրուկ շարժումներով տարածեք դեպի ականջի վերին հատվածը:

  5. Չներկված հոնքերը
    Եթե հոնքերը ցանցառանում են կամ խամրում է գույնը, ռիսկ կա, որ դեմքը կզրկվի ակցենտից ու հարթ կթվա: Կախարդական փայտիկի դեր կխաղա հոնքերի մատիտը: Շիկահերները պետք է ընտրեն մազերի արմատների գույնին մոտ մատիտ, ալեհերներին հարմար է բաց մոխրագույն երանգի մատիտը, իսկ թխահերներին՝ շագանակագույն-կարմիր երանգի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. sovetprost.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ