Դեմքի խնամք
7 անփոխարինելի մթերք գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար. 1in.am
Մենք այն ենք, ինչ ուտում ենք: Այդ արտահայտությունը ծանոթ է շատերին, սակայն ոչ բոլորն են հետևում դրան: Իսկ իրականում սխալ սնունդը, քաղցր, ճարպոտ, աղի կամ կծու սննդի չարաշահումը վնաս է մաշկին և կարող է դեմքի մաշկի բշտիկների, այտուցների պատճառ դառնալ, գրում է elle.ru-ն:
Այդ պատաճառով այնքան կարևոր է ամենօրյա աննդակարգում ներառել մաշկի համար օգտակար սնունդ՝ ձուկ (հարուստ է ճարպային Օմեգա-3,6,9 թթուներով), կանաչ ու կարմիր բանջարեղեն, հատապտուղներ (անտիօքսիդանտների աղբյուր): Որոշ մթերքներ կարելի է ո՛չ միայն ուտել, այլև պատրաստել սկրաբներ, դիմակներ:
Վարսակաձավարի փաթիլներ
Վարսակաձավարի փաթիլները կարևորագույն մթերք են մեգապոլիսի բնակիչների համար: Դրանք բարելավում են աղիքների գործունեությունը, նորմալացնում են նյութափոխանակությունը, դուրս են մղում շլակներն ու տոքսինները: Դա կարևոր է, քանի որ առողջ մարսողությունը գեղեցիկ մաշկի գրավականն է:
Կանաչ թեյ
Կանաչ թեյն ունի բազմաթիվ արժանիքներ. օգնում է թուլանալ, նորմալացնում է ճնշումն ու ամենագլխավորը՝ հզոր բնական հակաօքսիդանտ է: Այն հակազդում է սթրեսի առաջացմանը, որը մաշկի վաղաժամ ծերացման գլխավոր մեղավորն է:
Նուռ
Նուռը ևս հրաշալի հակաօքսիդանտ է: Եթե չեք սիրում այս վառ միրգն ուտել, աշխատեք ըմպել նռան թարմ քամած հյութ, որը և՛ օգտակար է, և՛ համեղ:
Կիտրոն
Անգամ դպրոցականները գիտեն, որ կիտրոնը վիտամին С-ի պահեստարան է, որը հարկավոր է էներգիայի և իմունիտետի ամրապնդման համար:
Ձիթայուղ
Իտալուհիները զուր չէ, որ ձիթայուղն անվանում են իրենց երիտասարդության գլխավոր գաղտնիքն ու երկարակեցության էլիքսիրը:
Ձիթայուղը հարուստ է անփոխարինելի Օմեգա-3 ու Օմեգա-6 թթուներով, որոնք նպաստում են մաշկի ինքնախոնավացմանն ու մազերի և եղունգների կառուցվածքի վերականգնմանը:
Ծովային ջրիմուռ
Ջրիմուռները հարկավոր է ներառել ամենօրյա սննդակարգում: Դրանք բնական հակաբիոտիկներ են ու պարունակում են մի շարք հակաբորբոքային նյութեր:
Բնական յոգուրտ
Բնական յոգուրտը պարունակում է օգտակար լակտոբակտերիաներ՝ պրոբիոտիկներ, որոնք լավացնում են մարսողսւթյունն ու կարգավորում մետաբոլիզմը:
06.10.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
