Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Սննդամթերքի 5 տեսակներ, որոնք կարող են մաշկի առողջությանը խանգարել. news.am

Սննդամթերքի 5 տեսակներ, որոնք կարող են մաշկի առողջությանը խանգարել. news.am

Փայլուն, շողշողուն, մաքուր՝ բոլորն էլ ցանկանում են իրենց մաշկն այսպիսի ածականներով բնութագրել: Սակայն ի՞նչ անել, եթե ամենամեծ օրգանի համար բնութագրիչներ փնտրելիս հոգնած, կոշտ, բորբոքված կամ չոր բառերն են մտքին գալիս:

 

Բազմաթիվ սնուցիչներ՝ A, C եւ D վիտամինները, օմեգա-3 ճարպաթթուն եւ ցինկը մաշկի բորբոքումն ու ակնեի բռնկումները կանխարգելելու եւ օրգանին լավագույն տեսք հաղորդելու ներուժ են պարունակում: Այդուհանդերձ, գոյություն ունեն նաեւ սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնք իրենց բաղադրիչների հաշվին հակառակ ազդեցությունը ապահովելու միտում ունեն: Դրանցից շատերը, մասնավորապես, ակնեի՝ մազերի ֆոլիկուլների հիմքում գտնվող գեղձերի խցանմանը հանգեցնող մաշկային հիվանդության առաջացում կարող են հրահրել, մյուսներն էլ՝ կոլագենի ձեւավորման՝ մաշկն առողջ եւ ճկուն պահող գործընթացի վրա բացասաբար անդրադառնալ:

 

Այնպես որ, եթե մաշկի հետ կապված խնդիրներ ունեք, ուշադրություն դարձրեք նաեւ սննդակարգի վրա: Միգուցե տհաճ երեւույթների պատճառը սննդամթերքի հետեւյալ տեսակնե՞րն են.

 

  1. Շաքար
    Հետազոտությամբ պարզվել է, որ գլյուկոզայի կամ ֆրուկտոզայի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդակարգը մաշկի, այսպես կոչված, «կոլագենային խաչակեռման» կարող է հանգեցնել: Կոլագենը մաշկին ուժ եւ ճկունություն հաղորդելու ներուժ ունի: Սակայն երբ մեծ քանակությամբ շաքար եք ընդունում, այն կարող է օրգանիզմում առկա սպիտակուցների, ներառյալ՝ կոլագենի հավասարակշռության խախտման հանգեցնել, ինչն էլ մաշկի համար փափկության եւ ճկունության կորուստ է նշանակում: Մաշկը սկսում է կոշտանալ եւ ճաքեր ձեռք բերել:

  2. Սննդամթերքի՝ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող տեսակներ
    Խոսքը սպիտակ հացին, սպիտակ մակարոնեղենին եւ կարտոֆիլին, ինչպես նաեւ քաղցրահամ ըմպելիքներին ու նախուտեստներին է վերաբերում: Հետազոտությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդատեսակները կարող են ակնեի առաջացում հրահրել: Այստեղ չմոռանանք նշել, որ շատերին սխալմամբ թվում է, թե հիվանդությունը միայն դեռահասներին է սպառնում: Մեծ քանակությամբ նմանատիպ սնունդ ընդունելիս օրգանիզմը սկսում է ավելի շատ ինսուլին արտադրել: Իսկ ահա արյան մեջ ինսուլինի բաղադրության կտրուկ աճը ակնեի առաջացմանը հանգեցնող ռեակցեաների մի ողջ շղթա հրահրելու հատկություն ունի: Դրան գումարած՝ ինքնին ինսուլինի բարձր բաղադրությունը կարող է մաշկի եւ ամբողջ օրգանիզմի ջրազրկման հանգեցնել:

  3. Աղ
    Աղի եւ նատրիումի այլ միացությունների չարաշահման դեպքում կարող են պարզապես մաշկի ամբողջ կենսունակությունը կլանել: Ազդեցության մեխանիզմները մի քանիսն են: Նախ՝ նատրիումը ջրազրկում հրահրելու հատկություն ունի, ինչը մաշկի խոնավության պակաս է ենթադրում: Որոշ դեպքերում էլ, ի պատասխան աղի չարաշահման, օրգանիզմը սկսում է ջրի կուտակում նախաձեռնել, ինչն աչքերի տակ ի հայտ եկող պարկերի եւ այլ տհաճ նշանների տեսքով կարող է արտահայտվել: 

  4. Կաթնամթերք
    Տիպիկ արեւմտյան սննդակարգը կաթնամթերքի բազմաթիվ տեսակներ է ներառում, որոնց բաղաղրության մեջ աճի հորմոններ եւ ստերոիդներ կարելի է գտնել: Դրանք, դժբախտաբար, ակնեի առաջացում հրահրելու ներուժ ունեն: Նույնը կազեինի եւ շիճուկի բաղադրությամբ սպիտակուցային կոկտեյլներին է վերաբերում: Այնպես որ, եթե նորմալ սնվելու փոխարեն նմանատիպ ըմպելիքներ եք օգտագործում, մաշկի առողջության տեսանկյունից լավ բանի մի սպասեք: Իսկ կաթնամթերքից օգտվողներին, ակնեի առաջացման պարագայում, խորհուրդ է տրվում սննդատեսակի օրգանական տարբերակը փորձել:

  5. Հագեցած ճարպեր
    Կարմիր միսը, պանիրը, կարագը եւ հիդրոգենացված յուղերը հագեցած ճարպերի բարձր բաղադրությամբ են աչքի ընկնում, ինչն էլ ինսուլինի աճի գործոնի բարձր խտություն է ենթադրում: Դժբախտաբար, հիշյալ գործոնի ազդեցությամբ սեռական հորմոնների արտադրության, եւ արդյունքում՝ ակնեի առաջացման ռիսկի աճ է հրահրվում: Բուսական հիմքով, ճարպերի ցածր բաղադրությամբ եւ բջջանյութով հարուստ սննդակարգը, մյուս կողմից, կարող է արյան մեջ ինսուլինի աճի գործոնի խտության մակարդակի նվազեցման հանգեցնել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ