Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Մասնագետի խորհուրդները. դիմախաղային կնճիռների առաջացման կանխարգելում

Մասնագետի խորհուրդները. դիմախաղային կնճիռների առաջացման կանխարգելում

Դիմախաղային կնճիռները կարող են ի հայտ գալ նույնիսկ երիտասարդ տարիքում: Պատճառը մեր «վնասակար սովորույթներն են». դեմքը կնճռոտելը, հոնքերը խոժոռելը, աչքերը կկոցելը:

 

Դիմախաղային կնճիռները կանխարգելելու մասին կպատմի կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը:

 

«Ցավոք, դիմախաղային կնճիռների առաջացումը կանխել գրեթե անհնար է, քանի որ էմոցիաները մեր կյանքի անքակտելի մասն են: Բայց մենք կարող ենք բարձրացնել մաշկային հյուսվածքի առաձգականությունը: Այդ ժամանակ այն ավելի քիչ վնաս կկրի դիմախաղերի եւ դեմքի մկանների կրճատման արդյունքում: Մաշկի առաձգականությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել սնուցող գիշերային եւ խոնավեցնող ցերեկային կրեմ, որոնք կանխարգելում են կնճիռների առաջացումը: Դիմահարդարումը մաքրելիս մաշկը մի տրորեք եւ մի վնասեք դեմքն ու աչքերը:

 

Մի մոռացեք հետեւել դեմքի մաշկի խնամքի պարզ կանոններին: Ցանկացած միջոց քսեք միայն մերսման գծերով (ներքեւից վերեւ): Գործածեք միայն այն կրեմներն ու դիմակները, որոնք ձեզ են հարմար, եւ որեւէ միջոց ընտրելուց հետո անընդհատ մի փոխեք այն»:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

04.06.2014

Հարգելի VERJINE, բարև Ձեզ, պզուկների առաջացման պատճառները ամենատարբեր են, պատճառ կարող են լինել. սնունդը, հորմոնալ խանգարումները, մարսողության խանգարումները, որոշ մանրէների առկայությունը, մաշկի առանձնահատկությունը, գենետիկ նախատրամադրվածությունը և այլն: Ուստի ավելի գրագետ կլինի դիմել մաշկաբան-կոսմետոլոգի, ով առաջին հերթին կպարզի պատճառը, հետո միայն նպատակային բուժում նշանակի:

Verjine

04.06.2014

patasxaneq eli

Verjine

30.05.2014

xndrum em eli patasxaneq

VERJINE

29.05.2014

barev dzez hargeli Med-practic shat em uzum ogneq inchpes kareli e arag kerpov veracnel manr pzuknern ,,,es erbeq aydqan shat pzukne miangamic chem unecel mishtel exelen demqis pzukner bayc mek erku hat voch avel ,,,inchpes pzukners veracnem ete hnaravore patasxaneq shat em xndrum,,,,naxapes shnorhakalutyun

MARIAM

25.04.2014

shnorhakalutyun shat :)

Մեդ-Պրակտիկ

23.04.2014

Հարգելի Mariam, բարև Ձեզ, ստորև հղումներ են հոդվածների, որոնք կօգնեն Ձեզ.

http://www.km.ru/zdorove/2013/09/16/zdorove/720682-yachmen-na-glazu-lechim-narodnymi-sredstvami

http://3koketki.ru/yachmen-na-glazu-kak-vylechit.html

http://glaza.by/ru/articles/379/630/YAchmen_na_glazu_Raspoznaem_lechim_predotvraschaem.html

Mariam

17.04.2014

isk inch exanakov e hnaravor veracnel varak@ ev barcracnel imunitet@

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի MARIAM, բարև Ձեզ, սովորաբար պատճառը ճարպագեղերի ստաֆիլո- կամ ստրեպտոկոկային վարակն է, որոնք ներթափացելով ճարպագեղձերի մեջ առաջացնում են բորբոքում, իսկ նպաստող հանգամանք է իմուն համակարգի նվազ պայքարը: Հարկավոր է վերացնել պայմանական-պաթոգեն վարակի աղբյուրը և բարձրացնել իմուն համակարգի պաշտպանական ֆունկցիան:

MARIAM

10.04.2014

BAREV DZEZ,,,,MI HARC UNEM INCHIC E VOR ACHQERIS VRA TIKNAKLOZE LINUM HAJAXAKI

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ