Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Կոսմետոլոգի խորհուրդները. կանխարգելում ենք մաշկի ծերացումը

Կոսմետոլոգի խորհուրդները. կանխարգելում ենք մաշկի ծերացումը

Հավերժ երիտասարդության գաղտնիքը մարդկությունը փորձում է պարզել գոյության ամբողջ ընթացքում: Մանկությունից ծանոթ հեքիաթներում արքաները ձգտում են գտնել հավերժ երիտասարդության կենարար հեղուկը:

 

Ծերացման խնդիրն առաջվա պես արդիական է: Չնայած գիտնականների ձեռքբերումներին, հավերժ երիտասարդության գաղտնիքն այդպես էլ չի գտնվել: Բայց տարիքի հետ փաստի առջեւ չհայտնվելու համար, կարելի է որոշակի հնարքներ կիրառել: Մանրամասների մասին NEWS.am STYLE-ին կպատմի կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը:

 

«Մաշկը խնամեք պատանի տարիքից: 17-19 տարեկան աղջիկների համար վաճառվում են թեթեւ կազմով քսուքներ: Հարկավոր է դրանք ընտրել մաշկի տեսակին համապատասխան: Ձեզ համար օրենք դարձրեք ամեն առավոտ եւ երեկո մաքրել դեմքի մաշկը: 22-24 տարեկանից դեմքի խնամքին ավելանում է նաեւ գիշերային կրեմը: Այս միջոցն էլ լուծում է հիմնական խնդիրները:

 

Չոր մաշկի համար հարկավոր է օգտագործել խոտաբույսերի էքստրակտով, վիտամինային համալիրով եւ յուղերով գիշերային միջոց: Դրանք կանխարգելում են խոնավության կորուստը եւ ամրացնում մաշկի պաշտպանիչ շերտը: Հիշեք, որ խոնավության կորուստը մաշկի վաղաժամ ծերացման հիմնական պատճառն է»:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ